Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Սա նաև ուղերձ է բոլոր գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ ինչ է սպասվում»,-դատարանի Ավան նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ, Փաշինյանի ուղիղ հրահանգով, տեղի ունեցող իրավական ու քաղաքական հետապնդմանը։ Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Փաշինյանի թիրախում են հայտնվում բոլոր ազդեցիկ մարդիկ, որոնք կանգնած են Հայ առաքելական Եկեղեցու կողքին, օգնել են Արցախին, բարձրաձայնում են Արցախի հարցի մասին։
«Այն, ինչ տեղի է ունենում, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Այս իշխանությունների ձեռագիրը շատ հստակ է, վերացնել դիմադրության բոլոր օջախները, վերացնել ազգային ուժերին, անհատներին, սա նաև իրենց վախի ցուցիչն է։ Սա շատ ուղիղ ուղերձ է բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սպասվում է այս ճակատագիրը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ռուսական կապիտալով ընկերությունները նա պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ հանձնի թուրքերին։
«Սա է սրա քաղաքականության վերջը, և այսպես մեծ կապիտալով փորձում է գնալ Թուրքիա՝ ներկայացնելու, թե ինչեր է անում։ Ես շատ ուղիղ կապ եմ տեսնում այս ամենի մեջ, նա հստակ քայլեր է ձեռնարկում ռուսական կապիատալի դեմ, ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելու համար։ Սա է իրականութունը, թե սա ոնց կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար, դա իր ու իր տերերի գործն է։ Փաշինյանը գնում է Թուրքիա իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար»։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ քաղաքական ուժերի, տարբեր գործիչների միջև այս պահին տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։