Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա սկզբունքների պայքար է, սա ապագայի և անցյալի պայքար է և մենք բնականաբար պետք է հասցնենք տրամաբանական ավարտին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» կարգախոսով և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթի մեկնարկից առաջ։
Նա նշեց, որ այստեղ շատ կարևոր է պարզապես, որ հանրությունը բարձրացնի իր ձայնը։
Լրագրողներին հետաքրքրեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամի կարծիքը ԿԳՄՍ նախարարի հայտարարության մասին, թե՝ ՀՅԴ-ի արկղերը քրեական գործերով լցնելը ընդամենը ժամերի հարց է և դա կանի, եթե չլռեն։
«Արայիկ Հարությունյանի հերթական հայտարարության սնանկության մասին վկայում է այն, որ նա չարաշահումների մասին նախկինում չավարտված քրեական գործերը վերագրում է ընդամենը մեկ պաշտոնյայի։ Մենք էլ հիմա նրան կարող ենք մեղադրել կոռուպցիայի մեջ, քանի որ ինքը նույնանման գործով անցնում է։ Բայց մեկ այլ ասպեկտ կա շատ ավելի կարևոր, որ նախարարը քրեական գործերի մասին խոսում է այն ժամանակ, երբ բողոքի ալիք է բարձրանում։ Սա օրենքի խախտում է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ իրենք բազմիցս հայտարարել են՝ որևէ ձևով կաշկանդված չեն, ՀՀ-ում օրենք խախտած բոլոր անձինք պետք է պատասխան տան, բայց չեն կարողանում հասկանալ դա ինչ կապ ունի իրենց շարժման հետ։
«Եթե նախարարի հաշվարկն այն է, որ այդպիսի անբովանդակ, ծիծաղ առաջացնող հայտարարություններով մեզ կարող է կաշկանդել, չգիտեմ ինչպես մինչև հիմա չի հասկացել, որ չի ստացվի»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․