|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդների հավաքի շրջանակում Պուտինն ու Էրդողանը հանդիպում կունենան:
Առաջնորդները կքննարկեն նաև իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցիչը այլ մանրամասներ չի հայտնել։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ուշակովը հստակեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում «նախատեսված չէ, բայց չի բացառվում»։
«Նման հանդիպման հատուկ պայմանավորվածություն չի եղել, բայց առաջնորդները կլինեն նույն սեղանի շուրջ, նույն միջոցառումներին », – ասել է Ուշակովը:
Վաղը Չինաստան է մեկնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության հաղորդմամբ՝ Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
Փաշինյանը երեկ հայտնել էր, որ նախատեսում է զրուցել նաև ՌԴ նախագահի հետ: