|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը. հայտնում են ԱԳՆ-ից:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։