Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել միջգերատեսչական կապերը, գործը հասցնել մինչև 2021 թվականի ավարտը Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի 20-րդ հանդիպման:
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության խնդիրներին, առաջին հերթին՝ Հայաստանի, Ռւսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը: Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության միջոցների առաջխաղացումը եւ հարեւանների միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանում իրադրության հետագա կարգավորմանը:
Զրուցակիցները ընդգծել են հումանիտար հրատապ հարցերի հետևողական լուծման, առաջին հերթին՝ պահված անձանց վերադարձի, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման կարևորությունը։
Ռուսական կողմը գոհունակություն է հայտնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների կապակցությամբ:
Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը: