|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ղարաբաղն ազատ, անկախ է, և կարևորն այն է, որ տարիներ առաջ չնվաճեցինք ուրիշի հողերը, մենք մերն ազատագրեցինք. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը` շնորհավորելով Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Ըստ նրա` 25 տարին հրաշալի տարիք է` ծառայել ես, կրթություն ստացել և հիմա պետք է մտնես կյանք ու կարողանաս ինքդ քեզ դրսևորել: «Հիմա եթե Արցախից դուրս գնացողները վերադառնան, Արցախի հարցը լուծված կլինի: Երբ լինում ես Արցախում, հիացմունքով մի բան ես արձանագրում, որ այնտեղ կայացել է քաղաքացին.` նման ուշադրություն իր գյուղի, շրջապատի հանդեպ այստեղ չկա»,- ասաց Տեր-Գուլանյանը:
Նա նշեց նաև, որ մի հարցում համոզված է` Արցախը պետք է մասնակցի միջազգային բոլոր բանակցություններին, իր ճակատագրի հետ կապված բոլոր քննարկումներին պետք է ներկա լինի:
Խոսելով այս ընթացքում Արցախի մասին պատմող գրականության մասին` Տեր-Գուլանյանը նշեց, որ, ցավոք, արժեքավոր մի գործ, որն ամբողջովին կներկայացնի Արցախը, այդպես էլ չի ստեղծվել: «Մեր մտավոր, գրական ու մշակութային միտքը պետք է բացահայտի Արցախը: Բացառությամբ Լևոն Խեչոյանի մի քանի պատմվածքների, որևէ լուրջ գործ չի ստեղծվել Արցախի մասին, և Ղարաբաղի էությունը դեռ չի բացահայտվել մեր գրական գործերի միջոցով»,- կարծիք հայտնեց նա: