կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 15:10
Քաղաքական

Կրճատումներ` «Կենտրոն» հեռուստաընկերությունում

Կրճատումներ`  «Կենտրոն» հեռուստաընկերությունում

Yerkir.am-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնում կրճատումներ են տեղի ունենում:

 

Հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց այս տեղեկությունը: «Իրականում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության աշխատակազմում որոշակի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն, սրանում ոչ մի տարօրինակ կամ արտառոց բան չկա: Աշխատակազմը զուգահեռ համալրվում է նաև նոր աշխատակիցներով: Այնպես որ` կարիք չկա մի կաթիլ ջրում փոթորիկ որոնել»,- նշեց նա:

 

Հարցին, թե կադրային փոփոխությունները դեռ որքա՞ն են շարունակվելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հեռուստաընկերությունը դինամիկ զարգացող մարմին է, և, հարկ եղած դեպքում, մշտապես իրականացվում են փոփոխություններ, որոնց նպատակը որակական նոր աստիճանի անցնելն է»:

 

Դիտարկմանը, թե «Կենտրոն» հեռուստաընկերության վերջին շրջանի լրատվությունը բավականին «մեղմ» է, Իվետա Տոնոյանը հակադարձեց՝ ասելով, որ իրենց ծրագրային քաղաքականության մեջ որևէ բան չի փոխվել: