|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Կենտրոնական բանկում խառը իրավիճակ է։ Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչև դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։
Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ԱԺ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիր է առաջացել նաև Կենտրոնական բանկի աշխատակազմի հետ համագործակցող «Karcher» ընկերության հետ, որին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի, որպես outsource, հանձնվել Է բանկի մաքրման գործընթացը։
Արդյունքում բանկի հավաքարարները զրկվեցին հավելավճարներից ու սոցփաթեթից, սակայն այժմ պարզվում Է, որ «Karcher» ընկերությունը չի փոխանցել հավաքարարների սոցվճարների մի մասը, և այդ առթիվ բանկի ներսում քննություն Է գնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։