Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանում է, թե դպրոցներում ընթացող կրճատումների պատճառը որն է:
«Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր' մինչև 10 000 մարդ:
Եվ այսպես, ո՞րն է իրականությունը:
2014 թ. պետական բյուջեով, ի համեմատ 2013 -ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները'
մանկավարժներ'
2013-ին' 25 116 դրույք,
2014-ին' 24 578 դրույք,
հաշվապահներ'
2013-ին' 1 232 դրույք,
2014-ին' 1 159 դրույք,
ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ'
2013ին' 9 983 դրույք,
2014-ին' 12 747 դրույք,
վարչական անձնակազմ'
2013-ին' 3 812 դրույք,
2014-ին' 2 765 դրույք,
Ընդամենը' 2013-ին'40 143 դրույք,
2014-ին'41 249 դրույք:
Այսինքն, 2014թ. պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև աճել է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին:
Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014-ին իրականացվում են որոշ կրճատումներ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում:
Սակայն մեզ դեռևս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից, չնայած այն հանգամանքին, որ իմ կողմից արդեն մեջբերված տվյալներով 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսնիքն' շուրջ 15 000 ավել:
Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ:
Դպրոցները ու մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջև' կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսոցիչներ, կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը և պահել ավել ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ և փոքր աշխատավարձով:
Ու դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ:
Իդեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաև դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման և հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ»:
Նախարարի պարզաբանման վերջաբանը` շուտով: