|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօրվա դրությամբ` Երեւանի պետական համալսարանն ունի 1000-ից քիչ ավելի դիմորդ` ի տարբերություն 2010-ի 4877 դիմորդների: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցնում է, որ լայնամասշտաբ կրճատումներ չեն լինի:
«Հնարավոր է լինեն հաստիքների կրճատումներ, բայց ոչ դասախոսական կազմի: Այս տարի քիմիայի, ռադիոֆիզիկայի, էներգետիկայի, մեխանիկայի բաժիններում առաջին կուրս չի լինի, փոխարենը պատմության բաժինը միակն է, որտեղ ընդունվելու համար մրցույթ է հայտարարված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեկտորը:
Ըստ նրա` ԵՊՀ-ն համագործակցում է հանրապետության 6 դպրոցի հետ, քանի որ «առանց միջնակարգ դպրոցի գործերը լավ գնալու, դժվար թե հասարակությունն իրեն վերապահված գործառույթները կատարի»:
«Նախ կօգնենք դպրոցներին գրականությամբ, խորհրդատվությամբ, կաջակցենք ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: Հարկ եղած դեպքում աշակերտներն ու ուսուցիչները կարող են օգտվել մեր լաբորատորիաներից»,- ասաց Ա.Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը ԿԳ նախարարին է ներկայացրել ծրագիր, ըստ որի` ավագ դպրոցում հասարակագիտական որոշ առարկաներ պետք է դասավանդեն համալսարանների մասնագետները, արդյունքում` աշակերտը, համապատասխան կրեդիտներ հավաքելու դեպքում, համալսարանի առաջին կուրսում այլեւս չի անցնի այդ առարկաները: