կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 18:48
Հասարակություն

Ինչու՞ 7 տարով ազատազրկված Վ. Ավետիսյանը Նիկոլի օրոք գտնվում է ազատության մեջ, իսկ Ա. Առուշանյանն ու Վ. Վերմիշյանը՝ կալանքի տակ. դիտարկում

Հարցս ուղղում եմ մտածող հանրությանը.
 
Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլին ընդդիմություն ներկայացող Վարուժան Ավետիսյանը՝ ԱԺԲ-ից, ով դատարանով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, Նիկոլի (Լևոնի) օրոք գտնվում է ազատության մեջ, իսկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ում մեղքը ապացուցված չէ, և դատարանով հաստատված մեղադրանք չկա, շուրջ 6 ամիս է արդեն, ինչ գտնվում է կալանքի տակ: (Ավելին, ցուցմունք տվողը, որի ցուցմունքի հիման վրա կալանավորել են Առուշանյանին, հրաժարվել է իր ցուցմունքից, բայց դա չի ազդել Առուշանյանին կալանքի տակ պահելու որոշման վրա):
 
Նույնը հարցը նաև Վահագն Վերմիշյանի վերաբերյալ, ում մեղքը ևս դատարանով ապացուցված չէ, բայց արդեն 2 տարուց ավելի է, ինչ կալանավորված է...
 
Ո՞վ ունի այս հարցի պատասխանը...
 
Հ.Գ.  Եթե չգտնեք հարցի պատասխանը, ապա նայեք այս հայտնի ելույթն ամբողջությամբ...
 
Զաքար Խոջաբաղյան
 
Բժիշկ