|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2015-ի ամենասպասված միջոցառումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար Կոմիտասի թանգարանի բացումն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտնեց, որ թանգարանի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:
«Հիմա մշակվում է մշտական ցուցադրության պլանը: 2015-ի սկզբին կտոնենք թանգարանի բացումը: Ի դեպ, թանգարանն ամբողջությամբ հարմարեցված է տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար` նրանց ազատ մուտքը թանգարան ապահովելու համար»,-ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ ընթացքի մեջ են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները: Նախատեսված է, որ 2015-ին այն նույնպես իր դռները կբացի այցելուների առջև: «Ավարտվել են թանգարանի գիտական հատվածի վերանորոգման աշխատանքները, այժմ աշխատանքներ են տարվում` հուշային մասի վերանորոգման հետ կապված»,- հայտնեց նախարարը: