կարևոր
1264 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-23 16:32
Հասարակություն

Միքայել Սրբազանի օրհնությամբ ուխտերթ՝ Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Միքայել Սրբազանի օրհնությամբ ուխտերթ՝ Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Շիրակի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ հուլիսի 26-ին, ժամը՝ 17:00-ին, Գյումրիում տեղի կունենա Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ Ուխտերթ Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:

«Սիրելի՛ ժողովուրդ, Մայր Եկեղեցին կանչում է իր հավատավոր զավակներին մասնակցելու այս հոգևոր ուխտագնացությանը և մեր ուխտի նորոգության հերթական հնարավորությանը: Մեր հայրենիքի և ազգի առաջ ծառացած այս դժվարին ժամանակներում՝ մենք բոլորս կոչված ենք հրաժարվելու չարությունից, պայքարելու մեր մեղքերի դեմ, հայտնապես վկայելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին և համախմբվելու մեր Փրկչի շուրջ:

Ուխտերթին կնախորդի ժամերգություն Սուրբ Հակոբ եկեղեցում, ընդհանրական խոստովանություն՝ ժամը՝ 17:00-ին: Այնուհետև հոգևոր հայրերի առաջնորդությամբ եկեղեցու բակում կկատարվի անդաստան արևելյան կողմն աշխարհի, հոգևոր պատգամ հոգևորականի կողմից:

Թափորի հաջորդ հանգրվանը կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, որտեղ կկատարվի անդաստան արևմտյան կողմն աշխարհի և քարոզ:

Ուխտերթի մյուս հանգրվանը կլինի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցու (Յոթ Վերք) մոտ, որտեղ կկատարվի անդաստան հարավային կողմն աշխարհի և քարոզ:

Վերջին կանգառը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ կլինի, որտեղ կկատարվի անդաստան հյուսիսային կողմն աշխարհի և մուտք եկեղեցի, որտեղ Միասնական աղոթքից՝ Հանգստյան ժամերգությունից հետո կլինի արձակում:

Սիրելի՛ քրիստոնյաներ, եկե՛ք այս մտածումներով ու զղջումով վերանորոգենք մեր Ուխտը Տեր Հիսուս Քրիստոսի հետ և միասին Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց մեր քայլերն ուղղենք դեպի Շիրակի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Վկայենք մեր հավատքն ու նվիրումն առ Տեր Հիսուս Քրիստոս»,- նշում եմ Շիրակի թեմից։