|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը անդամագրվեց 20 երիտասարդ: Նրանց կնքահայրը Սասուն Ներսիսյանն էր:
Երիտասարդները երդվեցին իրենց պատվով եւ հայրենիքով` միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում` անգամ կյանքի գնով պայքարել հանուն Հայաստանի եւ հայության ազատագրության դատի:
ՀՅԴ շարքերը համալրած երիտասարդներից Դավիթ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կողմ է Դաշնակցության ծրագրին, կանոնագրին, այդ պատճառով է որոշել անդամակցել այդ կուսակցությանը: «Ուսումնասիրել եմ ՀՅԴ պատմությունը և ուզեցի ես էլ դառնալ դաշնակցական»,- ասաց նա:
Երիտասարդներից Էմմա Միքայելյանն էլ նշեց, որ իրեն չի կաշկանդի կուսակցական լինելը: «Դաշնակցության գաղափարներն ինձ հոգեհարազատ են, իսկ կուսակցական դառնալն ինձ որևէ հարցով չի կաշկանդի, որովհետև ինձ բարդ է կաղապարելը»,- ասաց նա: