կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 10:38
Հասարակություն

Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել Սփյուռքում. «Հրապարակ»

Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել Սփյուռքում. «Հրապարակ»

«Վարչապետին կից սփյուռքի հանձնակատարի պաշտոնում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել սփյուռքում։ Եթե ամերիկյան համայնքը կարող է իրեն բավարարված զգալ, ապա Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի, Եվրոպայի հայությունը կարծում է, որ սխալ էր ԱՄՆ համայնքի ներկայացուցչին նշանակելը։ Իրավիճակը հարթելու համար Զարեհ Սինանյանը որոշել է իր գործունեությունը սկսել ռուսաստանյան հայաբնակ բնակավայրեր այցելելով։

Այդ տուրնեի ժամանակ փորձելու է ցույց տալ, որ ռուսական հայ համայնքն իրեն խորթ չէ, անգամ ռուսերենին է ինքը տիրապետում։ Բանն այն է, որ նա Հայաստանում է ծնվել և մինչև երրորդ դասարանն անգամ ռուսական դպրոց է հաճախել, ապա տեղափոխվել են ԱՄՆ։ Գլենդելի քաղաքապետն անցած ապրիլին արագ կողմնորոշվեց և առաջնորդեց հեղափոխությանն աջակցողների շարժումը՝ դրանով մերձենալով նոր իշխանություններին և բարձրացնելով իր հեղինակությունը։

Նա դեռ մեկ տարի ուներ քաղաքապետի պաշտոնում, և ամերիկահայերի կարծիքով՝ հաջորդ ընտրություններում էլ կհաղթեր, բայց պաշտոնի եկավ Հայաստան։ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով է,  քաղաքապետարան ասվածն էլ սեփական բյուջե չունի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում