կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 18:09
Քաղաքական

Մոսկվայում հայ համայնքի ու Զարեհ Սինանյանի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել

Մոսկվայում հայ համայնքի ու Զարեհ Սինանյանի հանդիպումը լարված մթնոլորտում է անցել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցել է բավական լարված մթնոլորտում։

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում այդ հանդիպումից տեղադրել է մի քանի տեսանյութ։  Դատելով այդ տեսանյութերից՝ հանդիպմանը ներկա ռուսաստանահայերը դժգոհ են սփյուռքի հանդեպ ՀՀ Կառավարության վերաբերմունքից։

«Մենզ զբաղված եք, մենք ազատ նստած չենք սպասում, թե երբ դուք կգաք, կասեք՝ եկեք հանդիպենք, մի բան անենք, թեյ ու սուրճ խմենք ու մեր տներով գնանք։ Մեր գործը նրանում է, որ գալիս ենք դուռը ծեծում ենք, մեզ լավ չեն ընդունում, հաջորդ օրն էլի գալիս ենք, էլի լավ չեն ընդունում։ Դուք ամբողջ պետության տեղը չեք կարող խոսել, որովհետեւ այստեղ Դուք որեւէ հարց չեք լուծում, փաստացի Ձեզնից կախված հարց չկա»,– դիմելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ասաց ռուսաստանաբնակ հայը։

Ինչ–որ պահի Զարեհ Սինանյանի եւ հայ համայնքի ներկայացուցչի միջեւ խոսակցությունը թեժացել եւ վերածվել է լեզվակռվի։

Նշենք, որ Մոսկվայի հայ համայնքի հետ Զարեհ Սինանյանի  հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1–ին։

Հավելենք՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  2021 թվականի փետրվարի 24-ից մինչեւ մարտի 7-ը ներառյալ գործուղվել էր  Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 3-ը, Տյումեն` մարտի 3-4-ը, Չելյաբինսկ՝ մարտի 4-5-ը, Եկատերինբուրգ՝ մարտի 5-7-ը ներառյալ)՝ հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու եւ հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով: