կարևոր
6460 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 00:19
Հասարակություն

Տարվա ընթացքում սա Շիրակի մարզպետարանի 2֊րդ բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունն է. պատգամավոր

Տարվա ընթացքում սա Շիրակի մարզպետարանի 2֊րդ բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունն է. պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ «երիտհեղափոխականների» պայքարի նմանակումը շարունակվում է։ 

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՀ-ի Հակակոռուպցիոն կոմիտեն քննվող գործի շրջանակում ձեռբակալել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանին։

Պետք է նշեմ, որ այս տարվա ընթացքում սա մարզպետարանի երկրորդ բարձաստիճան պաշտոնյայի ձեռբակալությունն է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Մարտ ամսին նույն կոմիտեի կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձեռբակալվել էր Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որը հետո կալանավորվեց(հետագայում այն փոխարինվեց տնային կալանքով)։

Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ անելու խոստում տվող իշխանության ներկայացուցիչներն օրեցօր ավելի են խորանում այդ արատավոր երևույթի մեջ։

Մեր երկրում ձուկը գլխից է հոտած, իսկ Շիրակի մարզում առավել ևս․․․․»: