|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը, ով 2018թ. հունիսի 5-ից զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը:
Վարդանյանը «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հովանավորյալն է, եւ այդ պաշտոնին է նշանակվում «Տաշիր Գրուպի» շահերը այս ոլորտում սպասարկելու համար:
Իսկ ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանը կնշանակվի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ այդ պաշտոնում եւս սպասարկելով Սամվել Կարապետյանի շահերը: Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ՝ լինելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տասովշիկը ձախ եկամուտների ապահովման գործում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: