կարևոր
3622 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-03 10:21
Քաղաքական

Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց. «Ժողովուրդ»

Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, սակայն, որ գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջրեմաէլեկտրակայանի հետ։
«2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,-

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տեղեկացանք նաեւ, որ ավելի շատ ներկրվող բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։

Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում