կարևոր
1123 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-17 17:27
Քաղաքական

Գրոհ եկեղեցու վրա. «թավշյա հեղափոխության» նոր փո՞ւլ Հայաստանում

Գրոհ եկեղեցու վրա. «թավշյա հեղափոխության» նոր փո՞ւլ Հայաստանում

Նախապես վերապահություն անեմ: Չեմ վերլուծի այն տեղեկատվական աղմուկի բովանդակությունը, որը ուղեկցում է Հայաստանի վարչապետի ՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ քաղաքական գրոհին: Մարդկանց անձնական կյանքը փորփրելը  եւ «վարկածի անվան տակ բամբասանքներ» մեկնաբանելն իմ կանոններից դուրս են: Բավական է չոր քաղաքական նստվածքի վերլուծությունը:

Եվ այսպես, Հայաստանի կառավարության ղեկավարը կոչ է արել ՀԱԵ-ի նոր առաջնորդ ընտրել գործող կաթողիկոս Գարեգին II-ի (ավազանի անունը՝ Կտրիճ Ներսիսյան, կաթողիկոս՝ 1999 թ-ի հոկտեմբերից) փոխարեն, որի «բարեվարքությունը» պետք է ստուգվի մինչեւ քվեարկութայն արարողակարգը: Սակայն Հայկական եկեղեցու ապագա ղեկավարի «բարոյական կերպարը» Փաշինյանի համար երկրորդական է: Շատ ավելի կարեւոր է նրա համար ապագա առաջնորդի թեկնածությունը որոշելիս վճռորոշ դարձնել կառավարության ձայնը:

Հաշվի առնելով այն պատմական դերը, որ ունեցել է ՀԱԵ-ն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ՝ դժվար չէ տեսնել, որ դրա եւ Գարեգին Երկրորդի բախումն ինքնաբերաբար քաղաքական իրադարձություն է դարձել, ոչ թե հասարակ միջադեպ պետության եւ եկեղեցու հարաբերություններում:

Հայոց պատմության ամենատարածված պատումը (համենայն դեպս, մինչեւ հիմա) եղել է քրիստոնեացումը՝ այդ հարցում առաջնայնության անշեղ ընդգծմամբ: Տրդատ Երրորդ թագավորը  դարձի եկավ մ.թ. 301 թ-ին՝ Միլանի հրովարտակից 14 տարի առաջ, որը արգելեց Քրիստոսի հետեւորդների հալածանքները: Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Բաբկեն Հարությունյանն իրավացիորեն նշում են՝ ընդհուպ մինչեւ 19րդ դարի կեսերը «Հայկական եկեղեցու գործունեության մեջ գրեթե լիովին առկա էին կրթական, դատական, մշակութստեղծ գործառոյթները»: Եկեղեցին փաստացի ազգային ինքնության գլխավոր աղբյուրն էր աշխարհում սփռված եւ տարբեր պետությունների տարածքներում ապրող հայերի համար: Զարմանալի չէ, որ ՀԱԵ-ն արդեն հետխորհրդային Հայաստանում ստացավ «հայ ժողովրդի ազգային եկեղեցի» կարգավիճակը՝ չնայած նոր պետականության աշխարհիկ բնույթին:

Այսօր Փաշինյանի քննադատների շարքերում «կոնվենցիոնալ իմաստություն» է դարձել նրա հակազգային հայացքների եւ «թրքասիրության» մասին խոսելը: Փորձենք դուրս գալ դավադրության տեսության շրջանակներից եւ  դիտարկել վարչապետի քաղաքականապես մտավոր (ոչ ավելորդ ցինիզմից զուրկ) հաշվարկներին: 2019 թ-ի մայիսին Փաշինյանը հայտարարեց «հեղափոխության երկրորդ փուլի» մեկնարկի մասին, որը նպատակաուղղված էր «վիրահատական միջամտությանը երկրի դատական համակարգին»: Դրանից առաջ նա եւ նրա կողմնակիցները իրենց ձեռքն էին վերցրել գործադիր եւ օրենսդիր իշխանությունները: Առջեւում  դեռ չճանաչված ԼՂՀ-ն էր, որին դա եւ քոմօընին համեմտում էր «Վանդեի» հետ: Նրանց համար «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը ծրագիր էր, եթե կուզեք՝ ԼՂՀ-ի քաղաքական «երեւանացման» ծրագիրԻ դեպ, այդ խնդիրը հաջողութայմբ լուծվեց արդեն իսպառ մոռացված 2020 թ-ի ղարաբաղյան ընտրությունների ժամանակ: Խնդիրն այն է, որ ալիեւը սեփական նկատառումներն ուներ Ղարաբաղի վերաբերյալ։ Եվ 26 տարի տեւած ռազմաքաղաքական ստատուս քվոյի փլուզումը արմատապես փոխեց Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը՝ ոչ բնավ Հայաստանի եւ անձամբ Փաշինյանի օգտին։

Հայաստանի համար դա նշանավորեց ղարաբաղյան կոնսենսուսի փլուզումը: Եվ հանրապետոթյան իշխանությունները սկսեցին իրենց լեգիտիմացման նոր աղբյուրներ փնտրել: Դրանք երկուսն էին՝ «պայքար հանուն խաղաղության» եւ հայկական ավանդապաշտության (հիմնված Հայաստան-Ղարաբաղ-ՀԱԵ-Սփյուռք քառամիասնության վրա) աստիճանական մարգինալացումը: Ուշադրություն դարձրեք «Իրական Հայաստանի գաղափարախոսության» փաշինյանական տեքստին։ Այս նախագծի ամենաառաջին կետը «Հայրենիքը պետությունն է» թեզն է (այսինքն՝ երկիր Հայկական ԽՍՀ սահմաններով), իսկ «ազգային արժեքների» շարքում են «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ Կաթոլիկ Եկեղեցին, Հայ Ավետարանական Եկեղեցին, քրիստոնեությունը»։ Հայ առաքելական եկեղեցին, այսպիսով, որեւէ բացառիկ նշանակություն չունի։ Եկեղեցին, ինչպես խորհրդարանը, դատարանը կամ դրանից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դառնում է խոչընդոտ ներքին եւ արտաքին քաղաքականության համասեռացման (հոմոգենիզացիայի) ճանապարհին, որով Փաշինյանը հետեւողականորեն առաջ է շարժվում արդեն մի քանի տարի։ Ոչինչ անձնական: Ընկեր Լենինը մեզ սովորեցրել է. «յուրաքանչյուր հեղափոխության գլխավոր հարցը պետական իշխանոթյան հարցն է»։ Եվ «թավշյա» հեղափոխությունները բացառություն չեն։

 

Սերգեյ Մարկեդոնով

Աղբյուրը՝ DonskoyCossack/552

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի