կարևոր
304 դիտում, 2 ժամ առաջ - 2025-05-19 22:53
Աշխարհ

Պուտինի օգնականը ներկայացրել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունների մանրամասները

Պուտինի օգնականը ներկայացրել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունների մանրամասները

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։

Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ հարգանքի ոգով։

«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների վիճակը և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Նախագահները քննարկել են գերիների փոխանակման հարցեր, և Կրեմլը հայտնել է, որ քննարկվում են քաղաքացիների փոխանակման ծրագրեր՝ «9-ը՝ 9-ի դիմաց» սկզբունքով։

«Թրամփը Ռուսաստանին համարում է Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերներից մեկը», -ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Պուտինը և Թրամփը համաձայնել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի, դրանց թվում՝ Ուկրաինայի շուրջ։

«Ղեկավարները չեն բացառում անձնական հանդիպման անցկացումը, վայրը և ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն»։

«Զրույցի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել», - եզրափակել է Ուշակովը։