կարևոր
487 դիտում, 2 ժամ առաջ - 2025-05-19 15:06
Հասարակություն Քաղաքական

Հնարավոր է արտահերթ ընտրություններ, սուր է լինելու պայքարը․ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարացազրույցից․

-Որոշ շրջան հարաբերական անդորից հետո իշխանությունը նորից սկսել է շատ սուր թիրախավորել ձեր քաղաքական թիմին և Լևոն Քոչարյանի այդ հայտնի ելույթին հետևած իրադարձությունները դրա վառ օրինակն են։ Գրեթե օր չի անցնում, որ ՔՊ-ականների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև սուր բանավեճեր չլինեն, որոնք հասնում են ընդհուպ ձեռնամարտի ու հայհոյանքների։ Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում այն ինչ կատարվում է խորհրդարանում այսօր։

-Մինչև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել։ Հնարավոր է արտահերթ, թե՞ չէ։ Հնարավոր է։ Հավանականություն ես այստեղ տեսնում եմ որոշակի։ Պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի սրվեն։ Իմ գնահատականով գալիք տարին այդպես է լինելու։

Մարդիկ ինչ-որ նարատիվներով իշխանություն են ստացել և այսօր արդարացման ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամը ԱՆԻՖ-ի՝ 65 մլն ցնդել ա, մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն մի երկու հոգու մեղադրանք առաջադրեն, հետո ասեն՝ դե քանի որ համագործակցել է քննության հետ, «գործուն զղջացել» է։ Նրանք են ընդունել այդ տերմինը։ Եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանի հարզատները գործուն զղջալով․․․ Սենց լավ բան են ընդունել, ինչ ասես կարաս դրա տակ դնես։ Ինչ-որ քավության նոխազ են գտնելու, վրեն մի բան կապեն, մեկին կարան թեթև ինչ-որ պատիժ տան։ Փողով նստելու ինչ-որ ինստիտուտ էլ են հեսա մեր մոտ առաջանալու։

Սուր է լինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն՝ ինչ են իրենք արել և այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումներին։ Իսկապես գիտեն ինչ են արել։ Այդ աստիճանի ապուշ չեն։ Պատասխան տալու ժամանակը գալիս է և իհարկե անելու են։

Խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող անձինք են։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը չի հասկացել, որ ինքը խորհրդարանի խոսնակն է, ոչ թե խորհրդարանի տնօրենը։ Վերևում որ նստում են, իրենց թվում է թե դիրեկտոր են։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը այն է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնի, կոպիտ ասած այդ «ближний бой»-ի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի՞ խոսնակ ենք ունեցել խորհրդարանում, ո՞վ իրեն այսպես պահել։ Ամեն ելույթից հետո ինչ-որ մեկնաբանություններ են անում, մեյդան են ընկնում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է և հանկարծ կարող է SMS ուղարկի, ասի՝ այ ուսապարկ, գործդ արա, տեղ վեր ես ընգել ինչի՞ համար։ Պրոբլեմը սրա մեջ է։ Խորհրդարանի այն վերևը նստած մարդիկ հենց այդ ֆունկցիան պետք է կատարեն։ Երբ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա պրոբլեմ է։ Սա նշանակում է, որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների հետ։ Դիրեկտոր չեք դուք, դուք խորհրդարանի խոսնակ եք։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։