Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական ընտրություններ չեն լինելու, քանի որ մինչեւ խորհրդարանական ընտրությունների սահմանված ժամկետը անց են կացվելու արտահերթ ընտրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը.
«Եվ ներքին, եւ արտաքին գործոններն ու իրավիճակի վերլուծությունը ցույց են տալիս, որ դեպքերն ավելի արագ են զարգանում: Եվ ընտրությունները լինելու են ավելի շուտ»:
Արտահերթ ընտրությունների են բերելու մի կողմից սոցիալական օր-օրի սրվող իրավիճակը, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանի ու Նահանգների կողմից բացվող դոսյեները, որոնք սահմանափակելու են Սերժ Սարգսյանի մանեւրելու հնարավորությունները: Պարզ օրինակ էր Wikileaks-ի կողմից այն բացահայտումը, թե ՀՀ-ն Իրանին զենք է վաճառել:
Ոստիկանը կապ է հաստատում հանձնագործի հետ, եթե ամեն ինչ գաղտնի է պահվում, իսկ կապերը խզվում են, երբ ամեն ինչ բացահայտվում է: Նույնն էլ այս դեպքում է.
«Մանեւրել լինում էր, երբ կոմպրոմատները փակ էին, իսկ հիմա դրանք բաց են: Բաց կոմպրամատներ ունենալու դեպքում առեւտուր անելը դժվարանում է եւ խաղը մտնելու է բաց փուլ, ինչը նշանակում է առաջիկայում կամ կտրուկ որոշումների ընդունում, կամ արտահեթ ընտրություններ»:
Իսկ Արամ Մանուկյանի խոսքերով, ընտրությունների ժամանակ իշխանությունների միակ այլընտրանքը ՀԱԿ-ն է, որը վերջին երեք տարիների ընթացքում ապացուցել իր իրական ընդդիմություն լինելը: