կարևոր
2980 դիտում, 21 ժամ առաջ - 2025-03-22 15:55
Հասարակություն

ՆԳ նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ․ Ռոման Երիցյան

ՆԳ նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ․ Ռոման Երիցյան

Ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ընդ որում՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու արշավին միացել են նաև իշխանական լրատվամիջոցներ, ոստիկանական ֆոտոլրագրող (վերջինիս իրապես հարգում էի), ինչպես նաև ինչ-որ փաստաբան (այս փաստաբանի մասին դեռ կխոսեմ և դեմ առ դեմ կպահանջեմ կրկնել իմ հասցեին այլ անձի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում օգտագործված բառը)։

Ինչևէ, այս ամենը ստիպում է կատարվածի մասին այլևս չլռել, ուստի այսօր շատ լուրջ հրապարակումներ կկատարեմ երեկվա առերեսման ընթացքում բացահայտված տեղեկությունների, Տիգրանին խոշտանգման ենթարկելու առթիվ թաքցված փաստերի, քննչական կոմիտեի ապացուցված խտրական վերաբերմունքի և ներքին գործերի նախարարության գործելաոճի մասին»։