կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-24 22:40
Աշխարհ

Պահանջելու ենք այնքան, քանի դեռ չենք ստացել հատուցում. Բողոքի ցույց՝ թուրքական դեսպանատան առջև

Պահանջելու ենք այնքան, քանի դեռ չենք ստացել հատուցում. Բողոքի ցույց՝ թուրքական դեսպանատան առջև

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ապրիլի 24-ին կայացել է բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացրին «Վրաստանի հայ համայնք»-ից՝ հավելելով. «Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

2017 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում, պետական մակարդակով ծրագրված հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում ոչնչացման Ցեղասպանության 102-րդ տարելիցը:

1915-1923թ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետության կողմից»: