կարևոր
2914 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-08 09:52
Քաղաքական

ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցնելու Հայաստան. «Հրապարակ»

ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցնելու Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին Ռուսաստանից հերթական փորձագիտական խումբն է գործուղվել Հայաստան: ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել` պարզելու հակառուսական տրամադրությունների աճի պատճառները։ Նրանք հանդիպելու են հասարակական տարբեր խմբերի հետ։

Սա վերջին տարիներին ռուսական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, պարբերաբար նման այցեր են իրականացնում, սակայն դրանից հետեւություններ չեն անում եւ չեն գիտակցում, թե որտեղ են իրենց սխալները: Իսկ դրանք, եթե կարճ ձեւակերպենք, Արցախում իրենց պահվածքն է եւ հայ հասարակության հետ աշխատելու անկարողությունը:»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում