Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը համարում է, որ խնդիրը պետք է լուծվի զինված ուժերի կիրառմամբ, նրանք որոշել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել ուժով: Դա դեմ է միջազգային նորմերին, պատերազմը չլուծեց կոնֆլիկտը, այն, ինչպես առաջ, հիմա էլ կա: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Շատ դժվար է խոսել Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության մասին։ Ինչպե՞ս պետք է դրա վրա հույս դնել, երբ հայ ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում և ենթարկվել ստորացման: Ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղ գործընթացի մասին, երբ ամեն օր մենք տեսնում ենք քսենոֆոբիայի դրսևորումներ Ադրբեջանի կողմից: Եվրոպան շարունակում է պահպանել լռություն․ այս պարագայում ավելի դժվար է խնդիրը լուծել, խոսել կարմիր գծերի և ընդհանուր արժեքների մասին: Կրկնակի ստանդարտները պետք է մերժվեն»,- ասաց նա: