Միասին կարող ենք
կարևոր
4411 դիտում, 10 ամիս առաջ - 2025-05-05 13:23
Հասարակություն

Իրոք ՀՀ-ում ապրելն արդեն իսկ հերոսություն է․ Վահե Գրիգորյան

Իրոք ՀՀ-ում ապրելն արդեն իսկ հերոսություն է․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. անզուսպ ու անդադար գնաճը, օրեցոր ավելացող հարկային, տուգանային ու տուրքային բեռը, վարկերի աննախադեպ տոկոսադրույքներն ու ծառայությունների թանկությունը, եթե համեմատում ենք միջին աշխատավարձի հետ, ապա իրոք ՀՀ-ում ապրելն արդեն իսկ հերոսություն է:

Հա, «անկախ», «սուվերեն», ուզում եք` «ինքնիշխան» Հայաստանում Հայը իր պետության մեջ իր պետության ղեկավարների կամքով կամ թողտվությամբ կեղեքվում է իր գոյությունը պահպանելու համար, դրա համար էլ պետությունը քաղաքացու պաշտպան դիտարկվելու փոխարեն ընկալվում է` որպես ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, հատկապես այն փաստի հաշվանցմամբ, որ այն այժմ ընդհանրապես իր քաղաքացիներին չի էլ պաշտպանում»: