կարևոր
1306 դիտում, 16 ժամ առաջ - 2025-05-02 14:24
Հասարակություն

«Շատ վրա չտաք», «Շնորհակալ եմ ընկեր Ղուկասյան»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը նիստից հետո

«Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահին կամ տեղակալին պոպուլիզիմ է, որին ես դեմ եմ «,-այս մասին Գյումրու ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։

նա նաև նշեց, որ որևէ մեկի հետ գժտված չէ, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի։ Ապացույցը նրանց երկխոսությունն էր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը կոչ արեց լրագրողներին «շատ վրա չտալ Մինասյանին»։
 

«Ես իրեն «պադձերժկա» եմ անելու»,- ասաց Ղուկասյանը, «Շնորհակալ եմ, զգացված եմ, ընկեր Ղուկասյան»,- պատասխանեց Մինասյանը։
 

Լրագրողների դիտարկումներին ի պատասխան՝ Մինասյանը կատակեց, թե կոնյակ, բոնբոներկայով չի եկել շնորհավորելու Ղուկասյանին, բայց գժտված չեն։