կարևոր
1111 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 11:18
Աշխարհ

Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. Մոսկվան գիտի՞ ինչ անել

Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. Մոսկվան գիտի՞ ինչ անել
2003 թ-ի վերջին Վրաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որը իշխանության բերեց Միխեիլ Սաակաշվիլիին։ Նրա հիմնարար կարգախոսը, բացի Վրաստանի «եվրոպական ընտրության» դեմագոգիայից, ռուսատյացությունն էր։ 2004 թ-ի ամռանը Սահակաշվիլին ձեռնարկեց իր առաջին բացահայտ զինված հարձակումը Հարավային Օսիայի դեմ, որը տասնամյակներ շարունակ պայքար էր մղում Վրաստանից եւ նրա ցեղասպանությունից անկախանալու համար եւ գտնվում էր Ռուսաստանի խաղաղապահների պաշտպանության ներքո: 2004 թ-ի աշնանը Վրաստանի տարածքից, բրիտանական հետախուզության եւ Սահակաշվիլիի մերձավոր շրջապատի վերահսկողության ներքո, դեպի Ռուսաստան, օսական Բեսլան մտան ահաբեկիչներ։ 2008 թ-ի ամռանը Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Ավելի ուշ Սաակաշվիլին խոստովանել է՝ այդ հարձակումն արտոնել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։ Ռուս խաղաղապահները գնդակահարվել են ուղիղ հեռավորության վրա: Հարավային Օսիայի հերոսներն ու Ռուսաստանը հետ մղեցին այդ ագրեսիան։ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: 2022 թ-ին նա հրաժարվեց երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ եւ աջակցել նեոնացիստական ռեժիմին Ուկրաինայում։

2006, 2009, 2013 թվականներին Ռուսաստանը բազմիցս վտարել է իր շուկաներից եւ այլն Վրաստանից եւ Ադրբեջանից անօրինական ներգաղթյալների փոքր խմբեր: Բայց դա ուժեղ տպավորություն թողեց։ Պարզվեց՝ Ռուսաստանից անկախ Ռուսաստանի թշնամիները եւ նրա սառը «ընկերները» նրա օգնությամբ նվազեցնում են սոցիալական բեռը իրենց իշխանությունից եւ նախընտրում են կերակրել իրենց քաղաքացիներին Ռուսաստանում։ Ադրբեջանցի վերլուծաբաններն ուղղակիորեն վկայում են՝ Ադրբեջանում ընտանիքների 75% - ը լրացուցիչ եկամուտ ունի Ռուսաստանից։

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ուղիղ գիծ են բռնել Ռուսաստանի դեմ։ Օգտվելով ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցության արտոնոթյուններից՝ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ն օգտագործում է որպես կթու կով։ Ադրբեջանն իր տարածքից վտարել է Ռուսաստանի պաշտոնական պետական տեղկատվական եւ հումանիտար մարմիններին.ցանկացած մարդ, ով կարողություն ունի կարդալ եւ հասկանալ գրվածը, կհամաձայնի՝ այդ մարմինները սկզբունքորեն չէին կարող թշնամական լինել Ադրբեջանի նկատմամբ, պարզապես այն պատճառով, որ այնտեղ գործող իշխանությունը բացառում է նման թշնամանքի նույնիսկ տեսական հնարավորությունը:

Եվ այսպես, Անդրկովկասում Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության արդյունքը 2008 թ-ի բարձրագույն նվաճումից հետո, երբ Ռուսաստանը միակ ճիշտ որոշումն ընդունեց եւ ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ագրեսիվ եւ ցեղասպան Վրաստանից, չի կարող բավարար ճանաչվել:

Հայաստանում ռուսական ռազմաբազան մեկուսացված է, նման է մետաղի ջարդոնի կույտի, իսկ նրա անձնակազմը փաստացի պատանդ է։ Այն պետք է որքան հնարավոր է շուտ դուրս բերվի Հայաստանի տարածքից, որպեսզի Երեւանի մոտ չստեղծվի կեղծ տպավորություն, թե այդպիսով նա լավություն է անում Ռուսաստանին եւ պահում է նրա բունը։ Եվ Ռուսաստանի սահմանապահներն այլեւս Հայաստանին պետք չեն։

Վրաստանը պաշտոնապես երբեք չի համակերպվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի հետ, որոնք չհասցրեց եւ չկարողացավ մինչեւ վերջ ոչնչացնել։

Ադրբեջանը խոսքով եւ գործով աջակցում է նեոնացիստական նախկին Ուկրաինային, որը ահաբեկչական պատերազմ է մղում Ռուսստանի դեմ եւ դեպի Ռուսաստանի խորքը։ Նա, ով մտածում ու ասում էր, թե Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ, Բաքվին լոյալ կդարձնի, առնվազն հիմար է.ոչ մի խոսք, ոչ մի կաթիլ գործնական լոյալություն Ռուսաստանի շահերի հանդեպ Բաքվում չի առաջացել։

Հիմա ի՞նչ կարող է եւ պետք է անի Ռուսաստանը Անդրկովկասում։ Նորի՞ց նահանջել եւ երկրորդ այտը ապտակի տակ դնե՞լ։ Գուցե. Բայց դա միայն կստիպի նրան կրկին ու կրկին նահանջել՝ նոր ապտակների համար նոր այտերով փոխարինելու համար: Դրանք արդեն կարելի է պատկերացնել՝ առնվազն եւս երկուսը, բացի երկրորդ այտից։

 

Մոդեստ Կոլերով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի