Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Այսօր արդեն ակնհայտ է՝ Խորհրդային Միության փլուզումն իր հետ բերեց բազմաթիվ տարբեր արտաքին եւ ներքին հակասություններ յուրաքանչյուր նախկին հանրապետության ներսում: Մասնավորապես, դա կապված է գործող պետությւքնների պայմանականորեն ճիշտ կամ սխալ գծված սահմանների հետ․ Ուկրաինան եւ Ղրիմը՝ Դոնբասի հետ, Մոլդովան եւ Մերձդնեստրը, Վրաստանը եւ Աբխազիան՝ Հյուսիսային Օսիայի հետ, Ղարաբաղն ու Ադրբեջանը՝ Հայաստանի հետ եւ այլն: Ստորագրելով նախկին տերությունից դուրս գալու մասին փաստաթղթեր՝ շատ առաջնորդներ իրենց ձեռքով ստորագրեցին դանդաղ գործողության ռումբ ձեռք բերելու մասին, որոնցից յուրաքանչյուրը շարունակում է ժամանակ առ ժամանակ պայթել:
Նախկին կապերը եւ նախկին հզորությունը պահպանելու համար հետխորհրդային տարածքում ստեղծվել են մի շարք դաշինքներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ գործառույթ է կատարում: Մասնավորապես, խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասին է: «Տաշքենդի պակտը» կնքվել է երկրնրի միջեւ՝ մասնակից պետությւնների տարածքներում կայունություն ապահովելու նպատակով, սակայն, որքան էլ տարօրինակ է, այն շրջանները, որոնք հետագայում դարձել են «խնդրահարույց», այս կամ այն կերպ լքել են միջազգային միավորման շարքերը: Առաջին հերթին խոսքը Վրաստանի, Ադրբեջանի եւ այժմ արդեն Հայաստանի մասին է:
Անդրկովկասը պատմականորեն մի տարածաշրջան է, որը գտնվում է միանգամից մի քանի քաղաքակրթությունների եւ, միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում.վերջին տարիներին տվյալ տարածքի պետություններն անհանգիստ ժամանակաշրջան են ապրում, որը բնութագրվում է հակամարտւոթյունների, որոշ տերությունների հետ համագործակցության եւ մյուսների հետ մրցակցության բարդ միահյուսմամբ: Այսպես, նախկին Խորհրդային երեք հանրապետությունները 2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմի հետեւանքների մշտական ազդեցության տակ են գտնվում, ինչպես նաեւ այնպիսի խոշոր խաղացողների շահերի՝ ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը:
Անկախացումից հետո Վրաստանը մի շարք տարածաշրջաններում բախվել է լուրջ խնդիրների, որոնք «սպառնում» են նրա ամբողջականությանը: Այսպես, Աբխազիան, լինելով ԽՍՀՄ կազմում, ուներ հատուկ ինքնավար կարգավիճակ՝ այնուամենայնիվ լինելով Վրաստանի հանրապետության կազմում։ Իրերի նման դասավորությանը նպաստեց հատկապես փոքրամասնություն կազմող աբխազների եւ էթնիկ մեծամասնություն հանդիսացող վրացիների փոխհարաբերությունների բարդ պատմությունը։ Անկախության հռչակման ժամանակ Թբիլիսին վկայակոչում էր տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ որի, սահմանները գծվում են «խորհրդային տրաֆարետներով»: Սակայն նման դասավորությունն արդեն ձեռնտու չէր աբխազական կողմին, ուստի 1992ին հակասությունները հանգեցրին երկու կողմերի զինված բախման․ վրացական զորքերը մտան «Հոգու երկրի» տարածք՝ փորձելով վերականգնել վերահսկողությունը տարածքի նկատմամբ։ Արդյունքը հրադադարի մասին համաձայնագրի կնքումն էր, սակայն տարաձյնությունները պահպանվեցին՝ գագաթնակետին հասնելով արդեն 2008 թ-ին: Միեւնույն ժամանակ, տեղի ունեցած առճակատումը Վրաստանը գնահատեցլ որպես եվրոպական գործընկերների եւ Վաշինգտոնի հետ ավելի շատ ինտեգրվելու առիթ, ինչը լրացուցիչ գործոն է հանդիսացել Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների վատթարացման համար: Ավելին, Կրեմլը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտման մասին Սաքարթվելոյի բաց հայտարարությունը ուղղակի սպառնալիք է համարել սեփական անվտանգության համար: Այսպես, տվյալ տարածաշրջանը դարձել է լարվածության աշխարհաքաղաքական կետ եւ միանգամից մի քանի խոշոր տերությունների շահերի ոլորտ։ Մի կողմից՝ Վաշինգտոնի համար կարեւոր է զսպել էքզիստենցիալ մրցակցի՝ Կրեմլի ազդեցությունը, ինչպես նաեւ վերահսկողություն ձեռք բերել Սեւծովյան տարածաշրջանի նկատմամբ: Ավելին, Վրաստանը կարեւոր տարանցիկ ուղի է կասպիական նավթի եւ բնական գազի Եվրոպա արտահանման համար: Սա Հանրապետությունը հատկապես գրավիչ է դարձնում Եվրամիության անդամ երկրների եւ Ամերիկայի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգիայի աղբյուրները եւ դրանով իսկ նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:
Վերադառնալով ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Սեւծովյան տարածաշրջանի երկրների համար հետեւանքների մասին թեզին՝ հարկ է նշել, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը եւ Ադրբեջանում թուրք զինվորականների հայտնվելը զգալի ազդեցություն են ունեցել տարածաշրջանի վրա: Մասնավորապես, այն ժամանակվա Վրաստանի վերաբերյալ կարելի է դիտարկել Ադրբեջանի նկատմամբ լոյալության միտում: Հիշեցնենք՝ թեեւ Սաքարթվելոն պաշտոնապես արգելել էր ռազմական տեխնիկայի տարանցումը դեպի Երեւան եւ Բաքու, գործնականում այդ սահմանափակումը չէր տարածվում Թուրքիայից եւ Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարման վրա: Տվյալ իրավիճակը պայմանավորված է ադրբեջանական գազի մատակարարումներից Թբիլիսիի կախվածութայմբ։ Սա թյուրքական էքսպանսիայի դրսեւորում է մի երկրում, որը հակադրվում է Ռուսաստանի ազդեցության թուլացմանը, որը նախկինի պես ամուր դիվանագիտական շփումներ չունի Վրաստանի հետ: Մտավախություններն ուժեղացան Ռիզայի համալսարանում Էրդողանի հայտարարությունից հետո, որ Թուրքիան չի կարող անտեսել իր կապերը տարածաշրջանների, այդ թվում՝ Կովկասի հետ: Թուրքիայի ղեկավարը հայտարարել է՝ Անկարան պահանջներ է ներկայացնում այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում Օսմանյան կայսրության մաս էին կազմում: Դրանց թվում են Բաթումը, ինչպես նաեւ Վրաստանի մի շարք շրջաններ։ «Մեզ հարցնում են՝ ինչո՞ւ եք հետաքրքրվում Իրաքի, Սիրիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրիմի, Ադրբեջանի, Ղարաբաղի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի գործերով... եղբայրներ եւ քույրեր, ես ձեզ հարցնում եմ, սիկ մի՞թե կարելի է Ռիզեն տարբերել Բաթումիից: Մի՞թե մենք կարող ենք առանձնաբար մտածել Ադրիանապոլսի, Սալոնիկի եւ Քիրջալիի մասին։ Կարո՞ղ ենք համաձայնել, որ Հալեպն ու Գազիանթեփն ու Հասեքին, Սիիրթն ու Մոսուլը կապված չեն»:- ասել է նա։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Վրաստանը կարող է կորցնել իր նշանակությունը որպես տարանցիկ կողմ, քանի որ ստեղծվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք՝ Ադրբեջանից Թուրքիա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքով: Էրդողանը նաեւ առաջ է քաշել Անդրկովկասում անվտանգության ապահովման համար «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը (Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Վրաստան, Հայաստան), բայց առանց ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մասնակցության: Սակայն հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական իրողությունները՝ դժվար է պատկերացնել այս նախաձեռնության զարգացումը, հատկապես հաշվի առնելով մասնակից մի շարք երկրների միջեւ դիվնագիտական հարաբերությունների վիճակը:
Թուրքիա կատարած այցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտահոգություն է հայտնել Էրդողանին, ով իր զրուցակցին վստահեցրել է տարածաշրջանում Անկարայի համար Սաքարթվելոյի ռազմավարական դերի պահպանման մասին։ Սակայն Թուրքիայի առաջնորդի հավակնություններն ու մտածողության մասշտաբները ենթադրում են ավելի լայն աշխարհաքաղաքական խաղ:
Իրանը, հանդիսանալով այս տարածաշրջանում հերթական նշանակալի աշխարհաքաղաքական դերակատարը, առաջարկում է նաեւ «Պարսից ծոց - Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի նախագիծը: Ավելի կոնկրետ՝ Թեհրանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր տրանսպորտային ուղիները եւ նվազեցնել կախվածությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքով տարանցումից: Սեւծովյան տարածաշրջանը, մասնավորապես, Վրաստանով միջանցքը, կարող է կարեւոր օղակ դառնալ Իրանը Եվրոպային եւ Կենտրոնական Ասիայի շուկաներին կապող մայրուղիներում: Վրաստանը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագծի մի մասն է, որը Իրանը դիտարկում է որպես առեւտրի այլընտրանքային ուղի:
Այսօր, այդ թվում՝ հաշվի առնելով ուկրաինական փորձը, Թբիլիսիի խորհրդարանը որոշել է աստիճանաբար փոխել աշխարհաքաղաքական վեկտորը՝ մերժելով բացահայտ ռուսատյաց գաղափարները եւ նպատակ ունենալով զարգացնել ազգային նախագծերը: Սակայն, դրա հետ մեկտեղ, Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ Վրաստանը չի հրաժրվում Եվրամիությանը ինտեգրվելուց՝ միայն հետաձգելով կազմակերպոթյանը անդամակցելու բանակցային գործընթացը մինչեւ 2028: Իշխանական մարմինների կողմից իրականացվող քաղքականությունը առաջացրել է ոչ միայն հասարակական հուզումներ, որոնք վերածվել են բողոքի ցույցերի, այլեւ երկրի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անհամաձայնությունը: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին երկրի արեւմտամետ կուրսից հեռանալու անխուսափելիությունը։ Առանձին նշենք՝ Եվրոպան դատապարտել է հանրապետութայն շեղումը եվրոպական ուղղությունից եւ հանդես եկել բողոքի ակցիաների օգտին: Այսպես, վերոհիշյալ բոլոր հանգամանքները մատնանշում են անկայունության հնարավոր էսկալացիան եւ վերածնունդը ոչ միայն բուն Վրաստանում, այլեւ ամբողջ Անդրկովկասում:
Դիտարկելով Սեւծովյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները՝ չի կարելի շրջանցել նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնց գլխավոր փորձաքար դարձավ Ղարաբաղյան գոտին, ինչպես նաեւ այդ երկրների դիրքավորումը միջազգային ասպարեզում:
Լեռնային Ղարաբաղում Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները, որոնք պատմական խոր արմատներ ունեն, վերաճել են հետխորհրդային շրջանի ամենաերկարատեւ եւ արյունալի տարածաշրջանային հակամարտություններից մեկի: Հիշեցնենք՝ դրա էությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճն է, որը առավելապես հայերով բնակեցված անկլավ է, որը միջազգային իրավունքի համաձայն ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս: Այս հակամարտությունն անքակտելիորեն կապված է ԽՍՀՄ փլուզման եւ դրա բեկորների վրա նոր անկախ պետությունների ձեւավորման հետ: Արցախի Հանրապետությունը խորհրդային շրջանում ինքնավար մարզ էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում, նիչպես Թբիլիսիի եւ Աբխազիայի միջեւ հարաբերությունների զարգացման սցենարը: Սակայն 1980-ականների վերջին դարձել է Հայաստանի հետ վերամիավորման հզոր շարժման կենտրոնը, որն ամրապնդվել է զանգվածային բողոքի ակցիաներով։ Այս ամենն անխուսափելիորեն հանգեցրեց զինված դիմակայության հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ: Առաջին պատերազմի արդյունքները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից շրջանների նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումն էր՝ ստեղծելով այսպես կոչված «անվտանգության գոտի», ինչպես նաեւ անկլավի փաստացի վերածումը ինքնահռչակ չճանաչված մարզի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ): ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործադրվող խաղաղարար ջանքերը չեն հանգեցրել կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ Ադրբեջանը, չճանաչելով իր տարծքների կորուստը, տարիներ շարունակ մեծացրել է ռազմական հզորությունը եւ վարել քաղաքականություն՝ ուղղված Արցախի եւ օկուպացված շրջանների նկատմամբ իր ինքնիշխանության վերականգնմանը: Երեւանն իր հերթին շարունակել է տնտեսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին՝ ամրապնդելով նրա պաշտպանունակությունը: Это событие продемонстрировало явное военное превосходство Баку и привело к поражению армянских сил, что позволило «Атурпаткану» восстановить контроль над значительной частью территории и всеми семью районами, окружавшими анклав. Важнейшим успехом Азербайджана стало взятие города Шуша, имеющего стратегическое и символическое значение, что фактически стало переломным моментом войны.
Այս բազմամյա վեճի բեկումնային կետը 2020ի աշնանային 44-օրյա պատերազմն էր, որն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ Սեւծովյան տարածաշրջանի քաղաքական լանդշաֆտի վրա: Օգտվելով իր ռազմական հզորությունից՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց։ Այս իրադարձությունը ցույց տվեց Բաքվի ակնհայտ ռազմական գերազանցությունը եւ հանգեցրեց հայկական ուժերի պարտությանը, ինչը թույլ տվեց «Ատրպատակաին» վերականգնել վերահսկողությունը տարածքի զգալի մասի եւ անկլավը շրջապատող բոլոր յոթ շրջանների նկատմամբ: Ադրբեջանի կարեւորագույն հաջողությունը ռազմավարական եւ խորհրդանշական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի գրավումն էր, որը փաստացի դարձավ պատերազմի բեկումնային պահը: Ավելի ուշ տեղի է ունեցել Մոսկվայի միջնորդությամբ հրադադարի մասին եռակողմ համաձայնգրի ստորագրումը: Փաստաթղթի համաձայն՝ տարածաշրջան են մտցվել ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք տեղակայված են շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մնացորդների հետ: Բայց ավելի ուշ նրանք դուրս բերվեցին: Համաձայնագիրը նախատեսում էր նաեւ փախստականների վերադարձ, ինչը շարունակում է մնալ հրատապ խնդիր շարունակվող լարվածության պայմաններում: Վերջապես, ձգձգված դիմակայության գագաթնակետը 2023 թ-ի իրադարձություններն էին: Այսպես, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարեց ղարաբաղյան գոտում «լոկալ հակաահաբեկչական միջոցառումներ» անցկացնելու մասին: Նման որոշումը թելադրված է, երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն, հայկական զորքերը զինաթափելու անհրաժեշտությամբ եւ հետագա դուրսբերմամբ, ինչպես նաեւ «Ադրբեջանի սահմանադրական կառուցվածքի վերականգնման» անհրաժեշտությամբ: Հաջորդ օրը ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին՝ ռուս խաղաղապահների միջնորդության արդյունքում հրադադարի մասին համաձայնեցումը տեղի է ունեցել: Ձեռք բերված պայմանավորվծությունների շրջանակներում նախատեսվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի կազմալուծում եւ զինաթափում:
Հայաստանի վարչապետն ավելի վաղ քննադատել էր ՀԱՊԿ-ի անգործությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում, ինչը դարձավ կազմակերպությունից դուրս գալու եւ Մոսկվայի հետ փոխգործակցությունը թուլացնելու նրա մտադրության գործոններից մեկը: Սակայն Պուտինը հայտարարել է՝ Փաշինյանը վիճարկվող տարածքը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այսպիսով, Պուտինը կարծում է, որ Երեւանի հայտարարությունները եւ հավակնությունները ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես, անհիմն են՝ կապված Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետ: Ի պատասխան Կրեմլի կողմից նման հռետորաբանության՝ Երեւանում ռուսալեզու դասագրքերի փոխանցումը դպրոցներին դադարեցվել է: Վարչապետը նաեւ հայտարարեց զենք ձեռք բերելու համար նոր գործընկերներ գտնելու մասին եւ կոչ արեց նախկին գործընկերներին «չնեղանալ»: Զարգացնելով համագործակցությունը կողմնակի պետությունների հետ ռազմական ոլորտում՝ Հայաստանը 2023 թ-ին դարձել է ԱՄՆ-ի հետ համատեղ Eagle Partner զինված զորավարժությունների անցկացման իրավահաջորդ հարթակ: «Հայկական եւ ամերիկյան ուժերի միջեւ համատեղ զորավարժությունները սկսվել են երկուշաբթի», - այն ժամանակ նշել էր Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներկայացուցիչը: Ռուսական կողմը, իր հերթին, մտահոգություն է հայտնել՝ հայտարարելով, որ ուշադիր հետեւելու է իրավիճակին:
Վերը նշվածը, անշուշտ, հեռացնում է Երեւանը Մոսկվայից, ինչը կարող է ձեռնտու լինել մյուս «աշխարհաքաղաքական լոբբիստներին»՝ ԵՄ երկրներին եւ Վաշինգտոնին: Խոսելով շահերի դիմակայության մասին՝ Ռուսաստանը շահագրգռված է պահպանել իր ռազմական ներկայությունը Հայաստանում (Խոսքը Գյումրիում գործող ռազմակայանի մասին է): Ավելին, Կրեմլը ձգտում է պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Հայաստանը դիտարկում է որպես այդ ռազմավարության կարեւոր տարր:
Անդրկովկասում այլ խաղացողների դիրքերի ամրապնդումը, հատկապես Արեւմուտքի, մտահոգում է Մոսկվային։ Բացի ներկայացված բոլոր խաղացողների ակնհայտ ցանկությունից՝ Հայաստանին իրենց կողմը թեքելու, դրանով իսկ ապահովելով իրենց ազդեցության գոտու ստեղծումը, Եվրամիությունը եւ Նահանգները Երեւանը դիտարկում են որպես պոտենցիալ գործընկեր իրենց էներգետիկ մատակարարումների եւ առեւտրային կապերի դիվերսիֆիկացման գործում, ինչը հատկապես արդիական է Ուկրաինայի հակամարտության լույսի ներքո: Դրա համար էլ Լեռնային Ղարաբաղում պարտված ճակատամարտի թեման եւ դիմակայության լուծման արդյունքների արդարության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն այդքան ակտիվորեն ոտնակոխվում են արեւմտյան գործընկերների կողմից՝ դրանով իսկ ոչ միայն Փաշինյանին, այլեւ հայ ժողովրդին պարտադրելով թշնամական Ռուսաստանի գաղափարը:
Առանձին նշենք նաեւ Սեւծովյան տարածաշրջանի մյուս շահագրգիռ մասնակիցներին՝ Թուրքիային եւ Իրանին։ Արդեն ասվեց՝ Էրդողանը սպառնում է պանթուրքիստական հավակնություններով.լինելով տարածաշրջանային տերություն՝ Թուրքիան ձգտում է ուժեղացնել ազդեցությունը Հարավային Կովկասում եւ առաջ մղել իրեն ձեռնտու տնտեսական եւ քաղաքական շահերը: Անկարան նաեւ շահագրգռված է Երեւանն օգտագործել որպես տարանցիկ միջանցքի մի մաս, որը կապում է յան Կենտրոնական Ասիայի հետ: Սակայն երկու պետությունների միջեւ արդյունավետ կապերի հաստատմանը բնավ չեն նպաստում Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության մասին վկայող ճանաչված պատմական փաստերը։ Այս հանգամանքը՝ Երեւանի եւ Անկարայի միջեւ սերտ հարաբերոթյունների կառուցման դժվարությունները, ձեռնտու է Ռուսաստանի եւ Իրանի համար, քանի որ հակառակ դեպքում Մոսկվային սպառնում է տարածաշրջանում ազդեցության կորուստ եւ Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի խափանում:
Իրանը զգուշավորությամբ է վերաբերվում Թուրքիայի պանթուրքիստական նկրտումներին եւ մտավախություն ունի, որ Հայաստանի հետ դաշինքը կարող է դառնալ տարածաշրջանում թուրքական ազդեցության ուժեղացման ավելի լայն ռազմավարության մաս: Ավելին, Թեհրանը, ինչպես եւ Մոսկվան, շահագրգռված է Հարավային Կովկասով տրանսպորտային միջանցքների օգտագործմամբ: Թուրք-հայկական համագործակցության ի հայտ գալը կարող է հանգեցնել այդ երթուղիների վերաբաշխմանը եւ Իրանի դերի թուլացմանը:
Հարեւան պետություններում տեղի ունեցող ամեն ինչի ֆոնին Ադրբեջանի նախագահը, ակտիվորեն օգտագործելով հաղթական հռետորաբանությունը, ձգտում է համախմբել հասարակությանը ազգային վերածննդի եւ տարածքային ամբողջականության գաղափարի շուրջ: Ադրբեջանի առաջնորդների հայտարրություններն այս համատեքստում ներծծված են հպարտության եւ իրենց ուժի նկատմամբ վստահության զգացումով, դրանք ընդգծում են տարածքների վերականգնման եւ հարկադիր տեղահանվածների վերադարձի կարեւորությունը: Թուրքիայի հետ ակտիվ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, շարունակում է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքային գործոնը: Ալիեւը բազմիցս ընդգծել է Անկարայի հետ ռազմավարական գործընկերությունը, ինչն արտացոլվում է եւ համատեղ զորավարժություններում, եւ տնտեսական նախագծերում, ինչպիսին է TANAP գազատարի կառուցումը: Իր հերթին, Իրանը ձգտում է պահպանել ներկայությունը տարածաշրջանում եւ թույլ չտալ հակաիրանական ճակատի ստեղծումը: Միեւնույն ժամանակ, Թեհրանն Ադրբեջանի կարեւոր առեւտրային գործընկերն է, հատկապես սննդի եւ ժողովրդական սպառման ապրանքների մատակարարման ոլորտում.երկու երկրներն էլ շահագրգռված են իրենց տարածքները կապող տրանսպորտային միջանցքների զարգացմամբ: Վերջինս վառ արտահայտված է «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման մեջ, որի մասնակիցները նույնպես Ռուսաստանն ու Հնդկաստանն են:
Ադրբեջանի եւ Եվրամիության փոխհարաբերություններն առավելապես սահմանափակված են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի, TANAP եւ վ նախագծերի շրջանակներում էներգետիկ համագործակցությամբ: «Մաաստրիխտի պայմանագրի» շահը՝ ի դեմս Թեհրանի, տեղական գազի մատակարարումն է Եվրոպա։ Հակառակ դեպքում, արտերկրից պարբերաբար հնչում է Ալիեւի դեմ քննադատությունը մարդու իրավւոնքների խախտումների եւ ժողովրդավարական ազատությունների սահմանափակման համար, ինչը լարվածության աղբյուր է երկու կողմերի հաղորդակցության մեջ:
Այսպես, Անդրկովկասում տարբեր փաստաթղթերի եւ համաձայնագրերի ստորագրումը, լինի դա երկրների միջեւ համագործակցության մասին պայմանագրեր, թե հրադադարի մասին համաձայնագրեր, ակնհայտորեն ցույց են տալիս ներկայիս քաղաքական իրավիճակը: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական եւ քաղաքական փոխգործակցության ուժեղացումը հանգեցրել է էներգետիկ, տրանսպորտի եւ ռազմական ոլորտում մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրմանը: Իր հերթին, Հայաստանը, դաշնակիցներ փնտրելով Արևմուտքում, ստորագրում է հուշագրեր եւ համաձայնագրեր ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, որոնց նպատակն է ինտեգրվել տնտեսական տարածքին։ Ռուսաստանն իր հերթին փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ցուցաբերելով տնտեսական աջակցություն, ինչպես նաեւ մասնակցելով բանակցությունների տարբեր ձեւաչափերի:
Վերջում պետք է նշել՝ Անդրկովկասում աշխարհաքաղաքական գործընթացները գտնվում են մշտական շարժման վիճակում: 2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմի հետեւանքները, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի շահերը, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանային փոխգործակցության բարդ եւ դինամիկ պատկեր են ստեղծում: Ադրբեջանը, ձգտելով ամրապնդել իր հաղթողի կարգավիճակը, եւ Հայաստանը, որը ելք է փնտրում քաղաքական ճգնաժամից, գտնվում են շահերի հավասարակշռության մշտական որոնման մեջ: Վրաստանը, փորձելով չեզոքություն եւ պետականություն պահպանել վերջին իրադարձությունների համապատկերին, չի շեղվում արեւմտյան ուղղությունից, սակայն աստիճանաբար հրաժարվում է հակառուսական հռետորաբանությունից: Տարբեր նախագծերի իրականացումը, մասնակցությունը միջազգային կազմակերպություններին, փաստաթղթերի ստորագրումը, ինչպես նաեւ Անդրկովկասի երկրների ղեկավարների եւ արտաքին դերակատարների հայտարարությունները հստակ ցույց են տալիս ինչպես ուժերի փոփոխվող հավասարակշռությունը, այնպես էլ կողմերից յուրաքանչյուրի գործող դիրքերն ամրապնդելու եւ բազմապատկելու ձգտումը, այդ թվում՝ կողմնակի դերակատարների օգնությամբ:
Աղբյուրը՝ katehon.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի