|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գյումրիում 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության կասկածանքով ձերբակալված է ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Արման Կատունյանը:
Արման Կատունյանը երեկ է ձերբակալվել, նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Ձերբակալման պահից սկսկած 72 ժամվա ընթացքում նրան կամ մեղադրանք պետք է առաջադրվի կամ նա ազատ կարձակվի:
Սակայն, պարզվում է, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն արդեն իսկ գիտի, որ Կատունյանին մեղադրանք առաջադրվելու է, և ավելին` միջնորդություն է լինելու որպես խանափման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, և որ դատարանն էլ բավարարելու է այն:
Երեկ «Ազատություն» ռադիկոյանի հետ զրույցում վերջինս ասել է հետևյալը. «Կալանավորումը, դեռևս որպես խափանման միջոց չի ընտրվել, անձը դեռևս որպես մեղադրյալ չի ներգրավվել, ձերբակալման պահից եռօրյա ժամկետում անձին մեղադրանք կառաջադրվի, և որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը»։