|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր Ծաղկաձորում մեկնարկած` ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությանը:
Գալուստ Սահակյանն ասել է, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից: Ըստ Սահակյանի՝ Նազարբաևն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսևորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ։
ԱԺ նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ամենակարևոր հարցն է, ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ մեկ մաքսային և տնտեսական տարածքում է, և Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց ընդհանրապես չկա: Այս մասին հայտնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: