Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Տիկին դեսպանին առաջարկեցի Նիդերլանդներից Շիրակ հրավիրել կաթնարդյունաբերության ոլորտի մասնագետների՝ օգնելու զարգացնել շիրակցի ֆերմերների հմտությունները, իսկ վերջինս առաջարկ արեց Գյումրիում բացել հոլանդական հացաբուլկեղենի արտադրամաս։ Այս մասին տեղակացնում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնական էջը:
«Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը:
Տիկին Մոնրոյ-Վինթերին համայնքապետարանում հանդիպեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին: Համայնքի ղեկավարի եւ դեսպանի միջև ծավալվեց ջերմ, կառուցողական զրույց, Գյումրիում փոքր եւ միջին բիզնես զարգացնելու, նոր ներդրումներով հանդես գալու առաջարկներ եղան:
Քանի որ Գյումրու հարակից համայնքներում ազգաբնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, Գյումրու համայնքապետը դեսպանի ուշադրությունը հրավիրեց հենց այդ ոլորտին՝ առաջարկելով Նիդերլանդներից Գյումրի կաթնարդյունաբերության ոլորտի մասնագետներ հրավիրել: Տիկին Մոնրոյ-Վինթերն էլ Գյումրիում հացաբուլկեղենի արտադրամաս ստեղծելու իր առաջարկն արեց:
Հանդիպման ավարտին Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին նվիրեց գյումրվա մուշուրբան՝ կլկլանը»,- նշված է հաղորդագրության մեջ: