|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 13 սանտիմետրով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։
2025 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 34 միլիոն 454 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Ամենաջրառատ համարվող Արգիճի գետում ապրիլի 28-ին ջրի ելքը կազմել է 18,2 խորանարդ մետր վայրկյան։