Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տարին ամփոփեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա անդրադարձավ Սևանա լճի խնդիրներին` ասելով, որ հնչում են գնահատականներ, թե Սևանի վիճակը բարվոք չէ, բայց դրանք, ըստ նախարարի, սիրողական մակարդակի խոսակցություններ են:
Արամայիս Գրիգորյանը հավելեց, որ, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճի մակարդակը յոթ սանտիմետրով բարձրացել է: «Պլանավորածից առաջ ենք ընկել»,- ասաց նախարարը:
Ապա` նա անդրադարձավ Արփա-Սևան թունելի շինարարությանը` ասելով, որ այն դեռ չի ավարտվել ու, բնականաբար, դա խնդիր է առաջացնում՝ Սևանա լիճ ավելի շատ ջուր բաց թողնելու հետ կապված: Եվ երբ կավարտվի Արփա-Սևան թունելի շինարարությունը, ապա հնարավորություն կունենան ավելի շատ ջուր տեղափոխել Սևանա լիճ և ավելի արագորեն հասնել պլանավորած նիշին:
Նախարարը նշեց, որ Սևանա լճում կա ութից մինչև տասը մետր թափանցելիություն, նաև` այս տարի ամենաշատն են մանրաձուկ բաց թողել Սևանա լիճ` մոտ 605 հազար մանրաձուկ:
Նախարարությունը իրականացրել է ջրածածկ անտառի մաքրման աշխատանքներ. 135 հեկտար էր պլանավորված մաքրել, մաքրվել է պլանավորածից 15 հեկտարով ավելի:
Նախարարությունը փորձում է գումարներ հայթայթել Սևանա լճի ևս մեկ քաղաքային լողափ ստեղծելու համար:
Սևան և Դիլիջան ազգային պարկում իրականացվել են անտառի տնկման աշխատանքներ, մասնավորապես` 82 հեկտար անտառի վերականգնման աշխատանքներ են իրականացվել:
«Ծառատունկը պետք է անել այնպես, որ հետագայում ծառի խնամք իրականացվի, որ ծառը ծառ դառնա»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` բնության թանգարանում ստեղծվի հատուկ բաժին՝ էկոտուրիզմի զարգացման նպատակով: Կան դրամաշնորհային ծրագրեր տարածքների արդյունավետ զարգացման ու բնապահպանության վերաբերյալ, էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ և այլն: