Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտությունը պատմական հիմք ունի՝ կապված Քաշմիրի կարգավիճակի հետ։ 1947ից ի վեր, երբ կազմավորվեցին Հնդկաստանը եւ Պակիստանը, կողմերը մղեցին երեք մեծ եւ եւս երկու փոքր պատերազմներ, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով տեղի ունեցան Քաշմիրի տարածքում: Այդ պատճառով հակամարտող կողմերի կողմից ձեռնարկվող միջոցների ներկայիս փաթեթը ստանդարտ բնույթ է կրում, եւ դրանք, ինչպես եւ նախկինում, հանգեցնում են լարվածության աճի, որը սպառնում է վերաճել լուրջ ճգնաժամի», — նշել է Տարասովը։
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Քաշմիրում ընտրւթյունների հաջող անցկացումից հետո, ուստի ահաբեկչությունը կարող էր տեղական մոտիվացիա ունենալ: Սակայն փորձագետները ենթադրում են՝ ահաբեկչության պատվիրատուները կարող էին լինել նաեւ արտաքին ուժերը։ Նրանք մատնանշում են Պակիստանը եւ տարբեր գավառական կլանների մրցակցությունը իշխանության համար գրեթե քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Դրանից խուսափելու միջոցը երկիրը արտաքին թշնամու դեմ համախմբելն է, ասում է քաղաքագետը։
«Գուցե պատահական չէ, որ Քաշմիրի ահաբեկչությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մոդին այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում, որը նա ստիպված էր ընդհատել։ Այս կապակցությամբ ոմանք դա կապում են ԱՄՆ-ի հետ Հնդկաստանի մերձեցման դժկամության հետ, ինչը նշվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջերս Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ընդ որում, շոշափվում է, իհարկե, նաեւ չինական «խաղաքարտը»՝ Պակիստանի եւ Չինաստանի միջեւ սերտ դաշնակցային հարաբերությունների վրա խաղալու փորձը։ Չի կարելի լիովին բացառել նաեւ Լոնդոնի քայքայիչ գործունեությունը՝ Հինդուստանի նախկին գաղութային տիրուհին, որը պատմականորեն պատասխանատու է այս տարածաշրջանում բազմաթիվ խնդիրների առաջացման համար», — նշել է Տարասովը։
Միեւնույն ժամանակ պարզ է նաեւ՝ Չինաստանը ստիպված կլինի արձագանքել իրադարձությունների ընթացքին.նրան պետք չէ սահմանային պատերազմ, տարածաշրջանային իրավիճակի ապակայունացում։ 1966-ին Մոսկվան հաշտեցրեց Նյու Դելիին եւ Իսլամաբադին, որոնք դրանից հետո կանգնեցրին իրենց «մեծ պատերազմներից» մեկը, հիշեցրեց Տարասովը:
«Բայց ամեն ինչ այժմ պտտվում է այսպես կոչված «Ռեդկլիֆի գծի» շուրջ, որը բաժանում է ոչ միայն հնդկական թերակղզին, այլեւ պատմական Փենջաբ նահանգը, որտեղից ջուրը հոսում է Հնդկաստանից գետերի միջով, որոնք ճյուղավորվում են գլխավոր Ինդուս գետից, որը Պակիստանի ջրի հիմնական աղբյուրներից մեկն է, քանի որ նրա ջրերը ոռոգում են Պակիստանի գյուղտնտեսական հողերի մինչև 65%-ը, իսկ Ինդուս գետից ոռոգվող գյուղատնտեսական հողերը կազմում են երկրի սննդի եւ մանրաթելերի արտադրության մոտ 90%-ը։ Գետը նաեւ աջակցում է գյուղատնտեսությանը, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ մեկ հինգերորդը եւ զբաղեցնում է երկրի աշխատուժի ավելի քան մեկ երրորդը: Երկու պետությունների անկախությունից ի վեր Հնդկաստանը իր սահմաններում կառուցել է ավելի քան 50 ամբարտակ Ինդուս գետի եւ նրա վտակների վրա», — ասում է քաղաքագետը:
2014-ի մայիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի իշխանության գալուց ի վեր՝ հինդու ազգայնական «Բհարատիա Ջանատա» կուսակցության գլխավորությամբ, հնդկա-պակիստանյան հարաբերությունները կտրուկ լարվել են՝ գրանցելով բացասական զարգացումներ: 2014-ի օգոստոսին երկու երկրների արտգորնախարարների բանակցությունները չեղարկվեցին՝ ի պատասխան հնդկական Քաշմիրում Պակիստանի Գերագույն հանձնակատարի եւ Քաշմիրի անջատողականների միջեւ հանդիպման կազմակերպման: Բայց բանակցությունները շարունակվեցին 2015-ի հուլիսին այն բանից հետո, երբ Մոդին եւ նրա այն ժամանակվա պակիստանցի գործընկեր Նավազ Շարիֆը համաձայնության եկան երկխոսության գործընթացը վերսկսելու վերաբերյալ: Նույն տարվա նոյեմբերին Մոդին եւ Շարիֆը հանդիպեցին Փարիզի Կլիմայի փոփոխության համաժողովի շրջանակներում եւ հաստատեցին իրենց հավատարմությունը երկխոսության գործընթացին, նշում է փորձագետը:
«Բայց լարվածությունը վերադարձավ, երբ երկու արտգործնախարարների բանակցությունները հետաձգվեցին հաջորդ տարվա սկզբին՝ Ուրի քաղաքում հնդկական ռազմաբազայի վրա ապստամբ խմբավորումների հարձակման պատճառով, որոնք կոչ էին անում Քաշմիրը առանձնացնել Հնդկաստանից: Պակիստանը աշխարհում ջրի ամենամեծ պակաս ունեցող երկրներից մեկն է: Այսպիսով, ակնհայտ են բոլոր նախադրյալները տարածաշրջանային մակարդակով ջրային պրոֆիլի աշխարհաքաղաքական վերափոխման՝ լուրջ տարածաշրջանային հակամարտության», - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի