Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մարսելում ՀՅԴ «Նոր Սերունդ» երիտասարդական միության կազմակերպած ջահերով երթը ընթացել է Ապրիլ 24-ի պողոտայով դեպի ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Բոմոն հայաշատ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արշեն քահանա Մովսիսյանի, Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիսի նախագահ Մարտին Վասալի, Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Ազատ Բալալաս-Կազանջյանի և Ժուլիեն Հարությունյանի, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի, «Սերունդ երիտասարդական» միության, Մարսելի «Արաբո» պատանեկան միության եւ այլ մարսելահայ երիտասարդների ուղեկցությամբ։
Մարսելի ջահերով երթի համայնապատկերը ներկայացնող տեսաերիզի աղբյուրը՝ ՀՅԴ «Նոր Սերունդ» երիտասարդական միության Մարսելի մասնաճյուղի։ Լուսանկարները՝ Գևորգ Գասպարյանի և ՀՅԴ «Նոր Սերունդ» երիտասարդական միության Մարսելի մասնաճյուղի։
Մարիամ Խաթլամաջյան
Ֆրանսիա, Yerkir.am-ի համար