կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 22:04
Քաղաքական

Սա է իսկապես հպարտ ու երբեք չծնկող հայի տեսակը. Ն. Հոխիկյանը՝ Ջահերով երթի մասին

Սա է իսկապես հպարտ ու երբեք չծնկող հայի տեսակը. Ն. Հոխիկյանը՝ Ջահերով երթի մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա է իսկապես հպարտ ու երբեք չծնկող հայի տեսակը։ Այստեղ հավաքվում են այն հայերը, որոնք պատերազմի ժամանակ առաջինն են մեկնում առաջնագիծ ու իսկապես կռվում, առաջինն են իրենց վերջին լուման նվիրում հայրենիքին, իսկ ազգի պառակտման ժամանակ միավորվում են՝ հայրենիքը վեր դասելով անձի ու քաղաքացու նեղ շահից։

Ջահերով երթերը ոչ այնքան կորստի, որքան հայրենատիրության ու պայքարի խորհրդանիշ է, որը ազգի թեկուզ փոքր, բայց հաստատուն ու հայրենասեր հատվածին ոգի է տալիս ապագա հաղթանակների համար»։