Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։
Արծվիկ Մինասյան
Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունն, արժանապատվությունն ու ինքնությունն են, մյուս կողմում՝ հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են։ Կարծում եմ, առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը։ Եվ առաջին հերթին քաղաքական այն մեծամասնությունը, որ այսօր որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից։
Գեղամ Մանուկյան
Ամբողջ կյանքդ պայքարես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, 2006թ․-ին Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ քո ժողովրդի պահանջները բարձրաձայնես, Գյուլի այցի դեմ բողոքես, Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելու մասին ահազանգես, ու հետո գան քեզ այդ ամենի մեջ մեղադրեն։ Եվ այդ մասին խոսում է Հայկ Կոնջորյանը, ով այդ տարիներին եղել է գործարար Բարսեղ Բեգլարյանի հովանավորությունը վայելող ՀԺԱՄ կուսակցության երիտթևի ղեկավար։
Թադևոս Ավետիսյան
Մի քանի ամիս առաջ արդեն հայտնի էր, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը հետաձգվելու է մինչև նոյեմբերի 1-ը։ Այս ընթացքում իշխող ուժը համակարգում առկա խնդիրները չի լուծել, չնայած «քրտնաջան աշխատանքի սովոր, սիրահար» մարդիկ են։
Արմենուհի Կյուրեղյան
Դեռևս հունվարի 31-ին ՔՊ-ի մեծարգոն արդեն հայտարարել էր եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետի հետաձգման մասին։ Ստացվում է, որ վարչապետի հերթական չհիմնավորված, չհաշվարկված հայտարարությունը դարձավ կառավարության ծրագրի, օրենքի պահանջի չկատարման պատճառ։
📌 «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելու օրինագծին։
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» խմբակցությունը չի կարող կողմ լինել այս կիսատ-պռատ օրինագծին, որովհետև համակարգը պատրաստ չէ, և նոյեմբերին կրկին ունենալու ենք մեծաթիվ խնդիրներ։ Մյուս կողմից դեմ չենք կարող քվեարկել, որովհետև մայիսի 1-ն այն վերջնաժամկետն է, որից հետո իրավական շղարշով հետապնդումների շարք է սկսվելու։