կարևոր
799 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-18 19:23
Հասարակություն Քաղաքական

Գագիկ Խաչատրյանի դատերը կանցկացվեն առանց նրա մասնակցության. Երեմ Սարգսյան

Գագիկ Խաչատրյանի դատերը կանցկացվեն առանց նրա մասնակցության. Երեմ Սարգսյան

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք ստիպված են նման միջնորդություն ներկայացրել։

«Գագիկ Խաչատրյանի կարծիքով՝ պետք է, և ինքը ցանկանում է մասնակցել դատական նիստերին, երբ բժշկական օգնություն ստանա ու վիճակը բարելավվի։

Բայց մի կողմից պետական մարմինները թույլ չեն տալիս, որ նա բուժում ստանա, ու ցավերով բերում են, մյուս կողմից՝ ցավերով ստիպում են, որ նա հրաժարվի մասնակցությունից և պաշտպանության իրավունքից զրկվի»,– ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում օգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։

Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: