կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 19:14
Քաղաքական Տարածաշրջան

Թուրքական ինքնաթիռներ են տեղափոխվել Ադրբեջան. Արցախի օկուպացված տարածքում զորավարժություններ են անցկացնելու

Թուրքական ինքնաթիռներ են տեղափոխվել Ադրբեջան. Արցախի օկուպացված  տարածքում զորավարժություններ են անցկացնելու

Ադրբեջանում անցկացվելու են «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեք փուլից բաղկացած զորավարժությունները կանցկացվեն Բոյուկ Զիրա ուսումնական կենտրոնում, Նախիջևանում, ինչպես նաև օկուպացված Արցախի տարածքում։

Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջա են ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմ և ինքնաթիռներ։