կարևոր
334 դիտում, 58 րոպե առաջ - 2026-09-18 12:02
Քաղաքական

Այս խայտառակությունն Ալիևը, երևի թե, իր երազում չէր կարող պատկերացնել․ Անուշ Առաքելյան

Այս խայտառակությունն Ալիևը, երևի թե, իր երազում չէր կարող պատկերացնել․ Անուշ Առաքելյան

«Այս խայտառակությունն Ալիևը, երևի թե, իր երազում չէր կարող պատկերացնել, որ հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանը զարգացրեց այնպիսի վիճակից, երբ մենք բոլորս, ավելի ճիշտ՝ շատերը, չեն հիշում, շատերը մոռացել են, թե ինչպիսի խայտառակ իրավիճակ էր տիրում Հայաստանում, երբ գազ չկար, հոսանք չկար, էլեկտրաէներգիա չկար, և մարդիկ ժամերով հերթ կանգնելով՝ իրենց հանապազօրյա հացի համար կտրոնով պարեն էին ձեռք բերում, հաց էին ձեռք բերում։ Այդպիսի իրավիճակում եկավ Հայաստան, Հայաստանը զարգացրեց և, նաև որպես հաղթանակի խորհրդանիշ, այսօր հետապնդման մեջ է։ Ինչի՞ համար՝ Մարտի 1-ի՞։ Մարտի 1-ի հետ կապված ինչ-որ շինծու, հակասահմանադրական հոդվածով։ Այս ամենն Ալիևին գոհացնելու գործընթաց է։ Այլ կերպ ես չեմ կարող բնութագրել»,- այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:

Մանրամասն՝ տեսանյութում։