կարևոր
358 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 11:17
Քաղաքական

Դատարանն էլ է հասկանում, որ սա գործ չէ, սա փուչիկ է․ Սևակ Խաչատրյանը՝ ՀՀ երկրորդ նախագահին վերագրվող մեղադրանքի մասին

Դատարանն էլ է հասկանում, որ սա գործ չէ, սա փուչիկ է․ Սևակ Խաչատրյանը՝ ՀՀ երկրորդ նախագահին վերագրվող մեղադրանքի մասին

«Տևական ժամանակ է՝ և՛ փաստաբանները, և՛ ժողովուրդը, և՛ մասնակիցները, ովքեր գալիս են, ներկա են լինում դատական նիստերին, չեն կարողանում հասկանալ, թե ընդհանրապես ինչի մասին է այս դատական պրոցեսը, այս ֆարսը, որը ձևավորվել է իշխանությունների կողմից և իրականացվում է։ Նույնիսկ դատարանը չի կարողանում մեղադրանք ներկայացնել, որովհետև իրենք էլ են հասկանում, որ սա գործ չէ, սա փուչիկ է։

Եվ այս ամենը հասկանալով՝ այս համատեքստում երկրորդ նախագահի դեմ ինչ-որ նոր գործեր, այսպես ասած, կարեցին։ Ես մեկ անգամ էլ եմ ասել, նորից եմ ասում՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական գործընթաց է, սա քաղաքական հետապնդում է։ Այստեղ իրավական ոչ մի խնդիր չկա։ Ինչքան էլ փորձեն հանրությանը ներկայացնել, որ սա քրեական գործ է՝ ինչ-որ թալանի, գույքերի, փողերի հետ կապված, բոլորը շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։