Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հունաստանը վերջերս հաստատել է իր պատրաստակամությունը իրականացնելու Great Sea Interconnector (GSI) ստորջրյա էլեկտրական մալուխի կառուցման նախագիծը, որը Միջերկրական ծովի խոշորագույն էներգետիկ նախագիծն է, որը պետք է միացնի Եվրոպայի, Կիպրոսի եւ Իսրայելի էներգահամակարգերը: Այս մասին հայտնել է կիպրական Kiprinform պորտալը՝ ԶԼՄ-ներում ֆինանսական եւ աշխարհաքաղաքկան դժվարությունների պատճառով նախագծի հնարավոր դադարեցման մասին հոդվածների հայտնվելուց հետո։
1,9 մլրդ եվրո (2,12 մլրդ դոլար) արժողությամբ Great Sea Interconnector նախագիծը նախտեսում է մալուխի անցկացում, որը եվրոպական էլեկտրացանցերը կկապի Կիպրոսի հետ: Այնտեղից մալուխը կտարածվի մինչեւ Իսրայել։ Նախագծի կազմկերպիչների խոսքով՝ սա կլինի «աշխարհում ամենաերկար» նման բարձրավոլտ մալուխը՝ 1240 կմ երկարությամբ (770,5 մղոն), ինչպես նաեւ ամենախորը՝ 3000 մետր երկարությամբ: Ծրագիրն իրակնացվում է հունական էլեկտրացանցերի օպերատոր Admin-ի կողմից: Այն ենթադրում է ստորջրյա մալուխի անցկացում Միջերկրական ծովի հատակով՝ Կիպրոսին հասանելիություն ապահովելով համաեվրոպական էներգահամակարգին։ Հաջորդ փուլում մալուխը ձգվում է դեպի Իսրայել:
«Մենք ի սկզբանե գիտեինք, որ հույն-կիպրոսա-իսրայելական էներգահամակարգի իրականացումը հեշտ գործ չի լինի», – ասել է Մանոս Մանուսակիսը՝ անկախ էլեկտրահաղորդման օպերատորի (IPTO) նախագահ եւ գործադիր տնօրեն: «Մենք նաեւ գիտեինք՝ պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք»: Եվ իսկապես էներգահամակարգերի միավորումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի։ Կիպրոսի համար դա նշանակում է երկարատեւ էներգետիկ մեկուսացման ավարտ եւ ամրապնդում է նրա ինտեգրումը ԵՄ-ին: Հունաստանի եւ Կիպրոսի համար դա ամրապնդում է նրանց աշխարհաքաղաքական դիրքը Թուրքիայի հետ շարունակվող լարվածության եւ Արեւելյան Միջերկրական ծովում այլ անորոշությունների ֆոնին: Մինչդեռ Իսրայելը էներգիայի այլընտրանքային աղբյուր է ստանում։
Հայտնի է՝նախագիծը մշակվել է Կիպրոսին պատկանող EuroAsia Interconnector ընկերության կողմից եւ գործարկվել է դեռեւս 2012 թ-ին: Այն հատկապես կարեւոր է Կիպրոսի համար։ 2011 թ-ի հուլիսին Մարի ռազմածովային բազայում տեղի ունեցած ողբերգական պայթյունը ցույց տվեց Կիպրոսի խոցելիությունը էներգետիկ առումով: Պայթյունի հետեւանքով զոհվել է 13 մարդ, իսկ մոտակայքում գտնվող Վասիլիկոս էլեկտրակայանը ավերվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումների: Այս ճգնաժամը, որի պատճառով Կիպրոսը ստիպված էր էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայի կողմից օկուպացված կղզու հյուսիսային հատվածից, ընդգծել է էներգետիկ անվտանգության խիստ անհրաժեշտությունը: 2022 թ-ի հունվարին Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել 657,9 մլն եվրո դրամաշնորհի հատկացմանը այս նախաձեռնության իրականացման համար։ Կիպրոսի էներգետիկյի յան ժամանակվա նախարարն այս ֆինանսավորումը անվանեց բեկում, որը վերջ կդնի Կիպրոսի էներգետիկ մեկուսացմանը: Firewall-ի առաջին փուլի շինարարությունը սկսվեց 2023ի դեկտեմբերին, երբ IPTO-ն Nexans-ին հանձնարարեց վերապահել արտադրական կարողությունները մալուխների համար եւ սկսել համապատասխան ընթացակարգերը: 2024 թ-ի սեպտեմբերին Հունաստանն ու Կիպրոսը երկկողմ համաձայնագիր են ստորագրել՝ նախագծի իրականացումն արագացնելու համար։ Այնուամենայնիվ, դրա իրականացումը բախվում է լուրջ խոչընդոտների: Գլխավոր մարտահրավերներից մեկը մնում է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ծովային սահմանների եւ իրավասության շուրջ հակամարտությունը։ Այսպես, Nexans ընկերության նավերը, որոնք զբաղվում են Կրետեի ափերի մոտ մալուխի երթուղու ուսումնասիրությամբ, ստիպված են եղել լքել աշխատանքների վայրը նախատեսված ժամկետից շուտ այն բանից հետո, երբ Թուրքիան վիճարկել է այդ շրջանի նկատմամբ Հունաստանի իրավունքները:
Նարտի 3-ին հունական Katimerini թերթը հաղորդել է՝ իտալական ievoli Relume հետազոտական նավը Կրետեից ուղեւորվել է իտալական Մեսինա նավահանգիստ, քանի որ հունական էլեկտրացանցերի օպերատորը (ADMIE) ժամանակավորապես սառեցրել է վճարումները ֆրանսիական Nexans մալուխային արտադրողին՝ Կրետեի եւ Կիպրոսի էլեկտրացանցերի միավորման հետ կապված շարունական անորոշության պատճառով: Nexans-ի հետ մալուխի մատակարարման եւ տեղադրման պայմանագիրը գնահատվում է 1,4 միլիարդ եվրո, սակայն ընկերության բաժնետոմսերը նվազել են այն հաղորդագրություններից հետո, որ Admie-ն հետաձգել է վճարումները: Ավելի ուշ Nexans-ը հայտարարել է՝ ստացել է խոշոր վճարումներ, որոնք թույլ են տալիս շարունակել մալուխի արտադրությունը եւ հաստատել է իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունը: Սակայն, հաշվի առնելով Անկարայի հակազդեցությունը, դա հեշտ չի լինի անել։
Բացի արտաքին մարտահրավերներից, նախագիծը տարձայնություններ է առաջացրել նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ։ Կիպրական կողմը մտահոգություն է հայտնել նախագծի կենսունակության վերաբերյալ եւ պահանջել դրա ֆինանսավորման երաշխիքներ: Այս խորապատկերին Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտել է.«Վերահաստատում եմ բոլոր շահագրգիռ կողմերի հանձնառությունը ռազմավարական նշանակության այս ենթակառուցվածքային նախագծի հաջող ավարտին»: Ընդ որում՝ նախագծի մասնակիցներն այս գործում ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը։
GSI նախագծի իրականացման հեռանկարներն արդեն քննարկվել են մարտին Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Աթենքում: Հունական Vima թերթը հաղորդել՝ կողմերը հստակ հասկացրել են, որ իրենք անհամբերությամբ են սպասում «3+1» – Հունաստան – Կիպրոս – Իսրայել + ԱՄՆ ձեւաչափի վերսկսմանը, իսկ Հունաստանի արտգործնախարար Գեորգիոս Գերապետրիտիսը նշել է՝ ինքն է այդ հարցը բարձրացրել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ եւ ստացել «սկզբունքորեն դրական պատասխան»: Անդրադառնալով նախագիծը արգելափակելու Թուրքիայի փորձերին՝ Գեորգիոս Գերապետրիտիսը պարզաբանել է, որ «դա Եվրոպական Միության համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագիծ է։ Սա Հունաստանի, Կիպրոսի եւ, ի վերջո, Իսրայելի միջեւ միավորման ծրագիր է։ Այն կիրականացվի եւ կավարտվի։ Մենք հոգ ենք տանում, որ այս նախգծում ոչ մի խոչընդոտ չլինի։ Մենք հասկանում ենք, որ միավորման նախագծերը մեծ նշանակություն ունեն ինչպես մեր տարածաշրջանի էներգետիկ կայունության եւ անվտանգության, այնպես էլ ամբողջ Եվրոպայի եւ աշխարհի համար: Նախատեսվում է, որ ծրագիրը կշարունակվի մինչեւ տարեվերջ»:
Իսկ խոսելով Կիպրոսի կարգավորման մասին, որը սերտորեն կապված է տարածաշրջանում նման խոշոր նախագծերի իրականացման հնարավորության հետ, Գերապետրիտիսը նշել է, որ Հունաստանը «միշտ կաջակցի Կիպրոսի Հանրապետության ջանքերին՝ ուղղված արդար եւ կայուն լուծմանը, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ երկգոտի, երկհամայնքային դաշնության մասին բանաձեւերու»: Նշեք՝ «խնդիրներով լի աշխարհում բաժանումը չի կարող լուծում լինել»:
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն իր հերթին կրկնել է՝ Իսրայելի դիրքորոշումը Կիպրոսի հարցում պարզ է, եւ որ «Իսրայելը սատարում է Կիպրոսի տարածքային ամբողջականությանը»: «Թուրքիայի կողմից ներխուժումն ու շարունակվող օկուպացիան անընդունելի են եւ հակասում են իրեն որպես տարածաշրջանային կայունության պաշտպան դիրքավորելու Թուրքիայի ջանքերին»: Նա Հունաստան-Կիպրոս-Իսրայել եռանկյունին բնութագրել է որպես «կայունության եւ համագործակցության հիմք, որը թույլ է տալիս ընդլայնել մեր ռազմավարական կապերը երկկողմ մակարդակում գոյություն ունեցող ամուր հարաբերություններից դուրս»:
Սակայն, ապրիլի 6-ին Vima թերթը հաղորդել է՝ Անկարան ակտիվացնում է GSI նախագծի իրականացումը խափանելու փորձերը, ինչը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում: Պարբերականի վերլուծաբանները վկայակոչում են Тürkiye թերթի հրապարակումը, որն այն համարում է «Էգեյան ծովում վտանգավոր դաշինք»: Թուրքական դիվանագիտական աղբյուրները, գրում է Türkiye-ն, խոսել են «Հունաստանի միակողմանի գործողությունների մասին, որոնք «ցուցադրաբար» անտեսում են այն փաստը, որ Էգեյան ծովում եւ արեւելյան Միջերկրական ծովում շելֆի եւ բացառիկ տնտեսական գոտու սահմանները դեռեւս չեն ամրագրվել փոխադարձ համաձայնությամբ»: Թերթը նշում է՝ «Անկարան բազմիցս միջազգային ֆորումներում հայտարարել է՝ նման գործողությունները խախտում են ծովի օրենքի եւ բարիդրացիոթյան սկզբունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան»: Վերջում թուրքական թերթը սպառնացել է, որ Անկարան «ուշադիր հետեւում է», թե ինչ է կատարվում տարածաշրջանում, եւ խոստացել է, որ ի պատասխան «կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ առանց որեւէ վերապահման»: Իսկ թե դրանք ինչ միջոցներ են լինելու, դժվար չէ կռահել։ Բոլորովին վերջերս Անկարան ուղարկում էր իր ռազմանավերը, երբ հունական հետազոտական նավերը փորձում էին հորատման աշխատանքներ իրականացնել այն շրջաններում, որոնք նրանք չեն ճանաչում որպես Հունաստանի կամ Կիպրոսի մաս: Այդ իսկ պատճառով հասկանալի է, որ եթե աշխատանքները շարունակվեն, ապա լարվածությունը տարածաշրջանում, որտեղ առանց այդ էլ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, կարող է էլ ավելի սրվել։
Հաշվի առնելով Անկարայի այս դիրքորոշումը, արդեն հիշատակված Vima-ն ավելացնում է, որ Great Sea Interconnector ստորջրյա էլեկտրական մալուխի նախագիծը չի ակնկալվում իրականացնել, քանի դեռ Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները շարունակվում են։
Հունական Katimerini թերթն ապրիլի 10-ին հաղորդել է՝ «Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները» սպառնալիքներով են հանդես եկել Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին՝ կապված ստորջրյա էլեկտրական մալուխի տեղադրման աշխատանքների վերսկսման մասին լուրերի հետ: Նախարարությունը նախազգուշացրել է, որ առանց հաշվի առնելու Թուրքիայի շահերն ու համաձայնությունը, որն ունի Արեւելյան Միջերկրական ծովի ամենաերկար ափամերձ գիծը, ինչպես նաեւ հյուսիսային Կիպրոսի թուքական հանրապետությունը, ինչպես Անկարան անվանում է իր կողմից գրավված կղզու հյուսիսային մասը, «Արեւելյան Միջերկրական ծովում նախագծերի իրականացման համառ ձգտումը, որոնք նախատեսում են Հունաստանը եւ երրորդ անձինք», անհնար է: Նախարարությունը սպառնացել է՝ «չի վարանի օգտագործել իշխանությունը «նրանց դեմ, ովքեր «սպառնում են Կիպրոսի թուրքրի անվտանգությանը»:
Վլադիմիր Մալիշեւ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի