|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երկրում անօրինական ապրող ներգաղթյալներին գումար առաջարկելու նոր ծրագիր գործարկել, որպեսզի նրանք կարողանան կամավոր լկքել Միացյալ Նահանգները: Ըստ Թրամփի՝ «ինքնաարտաքսման» ծրագիրն ապագայում օրինական հիմքերով վերստին երկիր մուտք գործելու հեռանկար է նախատեսում, հաղորդում է BBC-ն։
«Մենք նրանց թոշակ կտրամադրենք,-ասել է Թրամփը Fox Noticias-ի (Fox News հեռուստաալիքի իսպանալեզու տարբերակի) հաղորդավարին տված հարցազրույցում:
«Մենք փող ու ինքնաթիռի տոմս կտանք, հետո կաշխատենք նրանց հետ։ Եթե նրանք իրենց լավ դրսևորեն, և եթե ցանկանանք, որ նրանք վերադառնան, կաշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ նրանց վերադարձնենք»,- Reuters-ին ասել է Սպիտակ տան խոսնակը, նշելով, որ Թրամփի մեկնաբանություններին ավելացնելու բան չունի: