Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Տեսականորեն Ադրբեջանում բանակցությունների փաստը կարող է նշանակել Ադրբեջանի միջնորդության հետ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ շփումների ալիքի ստեղծման սկիզբ, որը թույլ կտա խուսափել տարածաշրջանում եւ Սիրիայում երկու երկրների գործողությունների միջեւ հնարավոր բախումներից կամ թյուրըմբռնումներից: Բայց այս իրավիճակում շատ առեղծվածներ կան: Առաջինը, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ Բաքվում երկկողմ խորհրդակցություններ են անցկացվել, ապրիլի 10-ին տեղեկացրել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը: Այժմ փորձագետները կորչում են գուշակությունների մեջ, թե իրականում երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը՝ նախքա»ն Նեթանյահուի այցն ԱՄՆ, թե՞ Թրամփի հետ նրա բանակցությունների ավարտից անմիջապես հետո:
Նման գագաթաժողովները միշտ համաձայնեցվում են նրա մասնակիցների կողմից ամենաբարձր մակարդակով։ Բայց այդ դեպքում ինչու, ըստ Իսրայելի պետական «Կանն» հեռուստատեսության հաղորդման, Բաքու հանդիպման մեկնող իսրայելական պատվիրակությանը թույլ չեն տվել անցնել թուրքական օդային տարածքով: Հեռուստաալիքը պնդում է․ «Թուրքիան դիմադրել է դրան, չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռում բարձրաստիճան անուններ են եղել, եւ ինքնաթիռը ստիպված է եղել Բաքու մեկնել Հայաստանի օդային տարածքով՝ Հունաստանի, Բուլղարիայի եւ Սեւ ծովի վրայով»: Թուրքիայի մի «բարձր ատյան» պաշտպանում է Իսրայելի կողմից Սիրիայի հարցով բանակցությունների գաղափարը, մեկ այլ նման ատյան արգելափակում է դրանք: Փորձագետների գնահատմամբ՝ խոսքը բարդ բազմաքայլ ինտրիգի զարգացման մասին է՝ կապված ինչ-որ երրորդ կողմի (հնարավոր է՝ Լոնդոնի) միացման հետ: Ֆիդանը հաստատել է, որ Բաքվում տեղի է ունեցել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ «առաջին տեխնիկական հանդիպումը»՝ «Սիրիայում ապակոնֆլիկտացիայի մեխանիզմի ստեղծման շուրջ», սիկ Իսրայելը նշել է՝ Թուրքիայի հետ երկխոսություն է ընթանում «ազդեցության գոտիների բաշխման շուրջ», ինչն իրականում նշանակում է Սիրիայի փաստացի մասնատում: Իսրայելական կողմին միանգամայն ձեռնտու է Անկարայի ներկայությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում:
Բայց թվում է, որ նման սցենարը կոտրելէ Թրամփը՝ Նեթանյահուին Վաշինգտոն կանչելով: Ուստի տարօրինակ ոչինչ չկա այն բանում, որ Բաքվի բանակցությունները արդյունք չտվեցին, չնայած Իսրայելը շնորհակալություն հայտնեց Ալիեւին «կարեւոր բանակցությւններ կազմակերպելու համար, որոնց ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց շահերը տարածաշրջանում եւ պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը անվտանգության ոլորտում կայունության պահպանման համար»:
Սակայն Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Էրդողանի՝ Թրամփի կողմից արված չափազանց դրական գնահատականը պարզապես հաճոյախոսություն չի թվում։ Մյուս կողմից էլ, հավանաբար, պատահական չէ, որ հենց այդ պահին առաջին անգամ հայտարարվեց հայ-իրանական զորավարժությունների մեկնարկի մասին: Բացի այդ, Ալիեւը հենց հիմա է հայտնել Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձի մասին: Նրա խոսքով՝ արեւմտյան ՀԿ-ները ֆինանսավորել են ադրբեջանական ընդդիմությանը՝ Հանրապետությունում պետական հեղաշրջման հասնելու նպատակով: Նա դրանում մեղադրել է ամերիկյան ազգային ժողովրդավարական ինստիտուտ կազմակերպությանը: Եվ ոչ միայն դա:
Ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում կայացած միջազգային համաժողովում՝ Ալիեւը ԵՄ-ին պահանջներ է ներկայավրել գազի ֆինանսավորման եւ երկարաժամկետ պայմանագրերի հարցրում իրական առաջընթացի բացակայության վերաբերյալ, ինչը «կարող է Ադրբեջանին ստիպել շրջվել դեպի այլընտրանքային շուկաներ՝ դեպի հարավ եւ արեւելք»: Բաքվի փորձագետները պնդում են՝ «հարավ» ասելով նկատի է առնվում Իրանը։ Հետեւաբար, եթե գնահատենք Ադրբեջանի շուրջ զարգացող տեղեկատվական եւ քաղաքական իրավիճակը սիրիական ուղղությամբ նրա ակտիվացման պահին, ապա տպավորություն է ստեղծվում, որ նա տեղափոխվում է քաղաքական երկփեղկվածության գոտի՝ ամերիկա-իրանական դիմակայության խորապատկերին։
Նման իրավիճակում Սիրիայում միջնորդական առաքելություն իրականացնել միայն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ՝ առանց հաշվի առնելու Իրանի շահերը, անխոհեմ է: Բայց տեսականորեն ենթադրվող լայն աշխարհաքաղաքական համատեքստում Ադրբեջանով կարող են անցնել Թուրքիա – Իրան - Իսրայել եռանկյունու կարգավորման ուղիները: Այդ ճանապարհին առաջին քայլը հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն եւ դրանք ընդունվեն Իսրայելի կողմից: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հաշտեցումը վերջինիս պայմաններով, առանց լուրջ արտաքին միջնորդության, հնարավոր է՝ ԱՄՆ-ի կողմից։ Քիչ հավանական է եւ Իսրայելի կողմից Ադրբեջանի ենթադրյալ միացումը «Աբրահամյան համաձայնագրերին» հետ կմղի Թուրքիային: Իսկ առայժմ ինտրիգային ենթատեքստով նոր բարդ տարածաշրջանային հավասարում է ձեւավորվում, եւ Ալիեւը գրգռվածությամբ սկսում է զգալ նրա առաջին քաղաքական թրթիռները։ Բայց վերջնական որոշումները դեռ հեռու են:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի