կարևոր
295 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-07 12:23
Հասարակություն

Եթե WhatsAap-ով զանգի, Թրամփն ընդամենն ասելու է` հիասթափված եմ Ալիևից, և այդքանով հարցը փակվելու է. ՀՀ երկրորդ նախագահ

Լրագրողի հարցին ի պատասխան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե համեմատենք օգոստոսի 8-ի փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հետ, ապա վերջինը «նույնիսկ կարելի է երազանքի փաստաթուղթ անվանել», քանի որ այն ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։

«Միացյալ Նահանգների հետ ստորագրված փաստաթուղթը ուղղակի չեղարկել հնարավոր չէ։ Ավելի ճիշտ տարբերակը ոչ թե մերժելն էր, այլ մեծացնել պրոյեկտը՝ ընդգրկելով նաև Հայաստանի շահերը, նվազեցնելով ռիսկերը։ Եթե Հայաստանը կառուցեր և անվաներ այն Թրամփի ուղի, խնդիր չէր լինի»։

Քոչարյանը հավելեց, որ խաղաղության օրակարգը իրականում ստեղծել է Փաշինյանը հենց իր իսկ գործողություններով․

«Պարադոքսն այն է, որ պատերազմ բերած մարդը փորձում է խաղաղության օրակարգի մենաշնորհը վերցնել։ Խաղաղություն կար, բայց խաղաղության օրակարգ չկար։ Իր գործողություններով՝ 5000 զոհով ու 11 հազար վիրավորով նա ծնեց այդ օրակարգը»։

Մանրամասն՝ տեսանյութում։