կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 12:15
Տարածաշրջան

Ալիեւը կոչ է արել Երեւանին` բարելավել հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ

Ալիեւը կոչ է արել Երեւանին` բարելավել հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից. ուրբաթ օրը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանի «կղզյակային» ռեժիմում մեկուսացված մնալն անհնար է։ Հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից... Դա չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Ալիևը նշել է, որ «Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկներ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով»։

«Մեր գործընկերները տեղյակ են դրա մասին։ Ոչ ոք չգիտի նրանց մերժման պատճառները, քանի որ կարծում եմ, որ այս մոտեցումը չափազանց անարդյունավետ է։ Եթե նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը հակասում է ցանկացած տրամաբանության՝ տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և Հարավային Կովկասի զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ընդգծել է Ալիևը։