|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի դեմ առ դեմ բանակցություններն, անշուշտ, տեղի կունենան, երբ ժամանակը գա, բայց դրանք դեռ պետք է նախապատրաստվեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК-ի հաղորդավար Պավել Զարուբինի հարցերին։
«Այդ հանդիպումը տեղի կունենա: Նախագահներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, որ այն պետք է կայանա, այդ թվում՝ հրապարակայնորեն: Բայց դա տեղի կունենա համապատասխան ժամանակին: Դրան պետք է նախապատրաստվել», - ասել է Կրեմլի խոսնակը:
Սա պատասխան էր այն հարցին, թե ուրբաթ օրը Պուտինի զրույցը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ կարո՞ղ է քայլ լինել Թրամփի հետ նրա հետագա հանդիպմանը։ «Այսպես թե այնպես, դա, անկասկած, այդ հանդիպմանը տանող լրացուցիչ քայլ կդառնա»,- հաստատել է Պեսկովը։